Կուսակցությունները չեն ստեղծում, իշխանություններ քննադատելու, կամ իշխանություններ ծափահարելու համար…այլ ստեղծվում են, քաղաքացիական լուրջ ներդնում կատարելու համար, բարելավելու սեփական կենցաղային պայմանները, նոր գաղափարներով, նոր մոտեցումով, ու նոր ծրագրերով…Ավաղ, դա չի եղել Հայ իրականության մեջ այս հարյուր տարվա ընթացքում, լինի Սփյուռքում թե Հայաստանում…այս վերջին քսանհինգ տարիների ընթացքում…
Սփյուռքի երեք կուսակցությունները, Դաշնակցական, Ռամկավար ու Հնչակյան, մինչ օրս գոյություն ունեն, ահավասիկ ավելի քան հարյուր տարիներ, որ կատարեն հենց այդ, քննադատելու կամ ծափահարելու Հայաստանի իշխանությունները…Սովետական ժամանակներում, Դաշնակցությունը բիրտ քննադատերի դերում էին, ու մերժում էին Խորհրդային Հայաստանը, իսկ Ռամկավար ու Հնչակները ծափահարողի դերում էին միայն…Հայաստանում այս կուսակցությունները ոչ մի լուրջ քաղաքացիական գործունեություն ու ազդեցություն նույնիսկ չեն ունեցել…բացի 46-48 թվականներում, Հնչակները ու կոմունիստները ազդեցին Միջին Արեվելքից մեծ ՆԵՐԳԱԽՏԻՆԻՆ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ…
Այսօր, Հայաստանից դուրս ու ներսում գոյություն ունեցող բոլոր քաղաքական կուսակցությունները, չեն ծավալել կամ իրականացրել որեվե քաղաքացիական, ԳՈՐԾՆԱԿԱՆ փոփոխություններ, ու կան նույն քննադատողի կամ ծափահարողի դերերում…բացառությամբ, Գագիկ Ծառուկյան օլիգարխի որ չգիտես, կուսակցության անունից է անում որոշ բարեգործություններ, քաղաքական (Բարգավաճ կուսակցության) նպատակներով՞ թե անձնական…այստեղ էլ խնդիրը նրանում է, որ պարզ չի, թե ինչպիսի՞ նոր ծրագրերով, նոր մոտեցումով, նոր փաստերով, պիտի կարողանա, Հայաստանը մաքրել կոռուպցյայց, մտցնել լուրջ արդարադատություն, ինչպես՞ պիտի քաջալերի փոքր ու միջին բիզնեսները ու ինչպես՞ պիտի լուծի Արցախյան հակամարտությունները…
Ահավասիկ ներկա Հայաստանի ու Սփյուռքի կուսակցությունների անդամալուծ իրավիճակը, նստած, կամ քննադատողների, կամ էլ ծափահարողների դերերում…