Շանթ Հարությունյանի ու մյուսների շարունակվող դատավարությունը մի քանի հետևության տեղիք է տալիս:
Գուցե շատերի համար Շանթի ու ընկերների ասած հեղափոխությունը մասնավորապես ու հեղափոխությունն ընդհանրապես ընդունելի չեն:
Ես, որպես քաղաքական գործիչ, հեղափոխության իմ ընկալումն ունեմ. իմ պատկերացրածը մերժում է ցանկացած բռնություն ու դուբինկա ու ենթադրում է արժեքային պրոգրես, նոր իդեաներ, կրեատիվ գաղափարներ:
Այս համատեքստում՝ Շանթի շատ հայտարարություններ խորթ են ինձ համար:
Բայց սիրում եմ նրա սկզբունքայնությունն, իր արածը մոտիվացնելու խիզախությունը ու կարծում եմ՝ իշխանությունը պետք է հասկանա, որ խիզախների տեղը բերդը չի:
Մեծ հաշվով՝ հենց այդ փոքրաթիվ խիզախներն են կոտրում մեծամասնության անտարբերությունն ու կերտում պատմական հաղթանակներ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել