Ռուսական լուրերը առանց ապշանքի չես կարող լսել՝ հատկապես՝ պատերազմական լուրերը ՈՒկրաինայի մասին .. մեծ հաշվով , ինձ շատ քիչ է հուզում ՝ ինչ է կատարվում Ուկրաինայում, որովհետև , մի քսան տարի առաջ, նույն ուկրաինացիների մեծ մասը չգիտեր, թե ինչ ասել է Ղարաբաղ, իսկ մի մասն էլ լավ գիտեր, թե ոնց ռմբահարեր Ղարաբաղը .... հիմա, եթե ձայնս հասներ ուկարինացիներին, կասեի՝ էն ժամանակ որ ուշադիր ու սրտացավ գտնվեիք մեր հանդեպ, գոնե , կիմանայիք, որ պատերազմի տարիներին երեխայի հետ դուրս չեն գալիս զբոսնելու, որ հետո երեխային արկի բաժին չդարձնես ու ինքդ էլ չդառնաս.. որ, սովի , մութ ու ցրտի , մահի ու վշտի դեմքով պատերազմն ունի իր դաժան օրենքները , որ ստիպել է երիտասարդ կնոջը գնալ անտառ՝ փայտ բերելու, երեխային տաքացնելու համար, որ հետո, սպասի կեսգիշերի թանձր խավարին ու գողեգող, Շուշիի ու Կրկժանի բարձունքներում դարանակալ դիպուկահարի գնդակից խույս տա ու հասնի աղբյուր, որ մի դույլ ջուր բերի... որ գրադի կրակահերթի ժամանակ ամեն պայթյունի հետ երեխային հաշվել սովորեցնի, որպեսզի փոքրիկի մանկությունը իր մանկությունից չտարբերվի .... որ փակ, իսպառ դատարկված ու ռմբահարաված խանութները երեխան չպիտի ընկալի և դու մեջիցդցդ հազար կտոր պիտի լինեիր, բայց երեխայիդ քաղցրավենիքի կարոտ չպիտի թողեիր ... հիմա, ոնց հասկանամ այսքանի ֆոնին ՝ լեն ու բոլ խանութների կողքին լացող կանանց, որ ջուրը չնայած քթի տակա, բայց հերթ է , որ հոսանքը մի քանի ժամ անջատել են և ամենկարևորը , իր զբոսանքն է խանգարվել..... այս հարցս ինքնաբերաբար է առաջանում ՝ դուք ցնդած եք ???
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/886955058000569
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել