Իմ երգերն իմ վերքերն են,
Որ այլ գույնով ներկել եմ,
Որ վերքերս թաքցնեմ,
Կանաչ կարմիր հագցնեմ,
Որ չերևամ ես լացկան,
Վրիժառու, մուրացկան,
Ախա՛ր, հեղեղ է եղել,
Ախա՛ր, Եղեռն է եղել,
Ախա՛ր, հային մորթել են
Եվ սուրբ հողը շորթել են,
Արյունոտել են բախտը,
Առևանգել դրախտը.
Իսկ նա տրված հեքիաթին,
Երկրից մինչև Ծիր Կաթին,
Ընկած աշխարհից աշխարհ՝
Սպասում է Հայ դատին…
Իմ երգերն իմ վերքերն են…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=460671173963343&set=a.273395076024288.71993.238427999520996&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



