Հանրապետության Նախագահը նշել է, որ շատ ուրախ է հերթական անգամ հանդիպելու բազեականներին և շնորհավորել է նրանց այսօրվա տոնի՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: «Քսանչորս տարի առաջ այս նույն օրը ընդունվեց Անկախության հռչակագիրը, և դա շատ կարևոր իրադարձություն էր մեր ժողովրդի համար: Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունն իրեն հարց էր տալիս՝ ի՞նչ է լինելու ապագան, ինչպիսի՞ ընթացք է ունենալու մեր անկախ պետությունը և նոր ի՞նչ բարդություններ ու դժվարություններ է պատրաստել ճակատագիրը հայ ժողովրդի համար: Բոլորի հետ միասին ես էլ էի խորհում ապագայի մասին ու վստահ էի, որ մեզնից ավագ սերունդը, մեր և մեզնից կրտսեր սերունդը կարողանալու են պատվով կատարել իրենց առաքելությունը: Ես որոշակի մտավախություն ունեի, թե ինչպես է ավելի երիտասարդ՝ 90-ականներից հետո ծնված սերունդը, կարողանալու տնօրինել մեր հայրենիքի ճակատագիրը:
Փառք Աստծո, որ մենք կարողացանք այս տարիների ընթացքում, իրոք, կատարել մեր առաքելությունը, և ես վստահ եմ, որ այսօրվա երիտասարդությունը մեզնից շատ ավելի լավ է կատարելու այդ առաքելությունը: Իմ համոզմունքը հիմնված է ոչ թե լավատեսության, այլ այն իրողության վրա, որ այսօր մեր երիտասարդները կարողանում են վստահորեն պաշտպանել մեր երկրի սահմանները և այդ ընթացքում ցուցաբերել քաջության, հայրենասիրության բազմաթիվ վառ օրինակներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=710164682390517&set=np.33383382.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել