Oգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ն Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանեց Հայաստանի Հանրապետություն: Անկախության գործընթաց սկսկելու մասին հռչակագրով ամրագրվեց նոր ձևավորվող հասարակության հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատությանը։ Այդ հիմնարար փաստաթուղթը հետագայում հիմք հանդիսացավ Հայաստանի սահմանադրության ընդունման համար: Առաջին անգամ հայոց պատմության մեջ ներկայացուցչական մարմինը ժողովրդավարական, կամ ինչպես ասում են՝ արևմտյան արժեքների հիման վրա պետություն կառուցելու քաղաքական կամք դրսևորեց:
Սակայն մի քանի տարի անց կեղծված ընտրությունները սասանեցին հավատը ժողովրդավարության նկատմամբ, կոշտ օրենքները սահմանափակեցին մարդու իրավուքները, կոռուպցիան խարխլեց քաղաքացիական հասարակության հիմքերը, հովանավորչությունը հօդս ցնդեցրեց հավասարության մասին երազները: Այդպես Օգոստոսի 23-ը որոշ չինովնիկների համար դարձավ քաղաքական-մշակութային-իրավական նշանակությունից զուրկ ձևական թուղթ, իսկ ազատության իմաստը ամփոփվեց դիրքը չարաշահելու մեջ:
Փառք Աստծո, որ մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների մակարդակով Հայաստանը վեջին տարիներին նկատելիորեն առաջ է անցել հարևաններից և հետխորհրդային երկրներից: Եվ դա շնորհիվ մարդկանց, ովքեր հավատում են, որ Հայաստանը կարող է փոխվել և զարգացած ժողովրդավարական-իրավական պետություն դառնալ, ինպես հռչակվել էր Օգոստոսի 23-ին: Շնորհավորում եմ լուսավոր տոնի առթիվ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/680733688681628?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել