Armlur.am-ը գրում է.
Թեև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հակահայկական հայտարարություն է անում, թե Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար այն պետք է միացնել Ռուսաստանին, այնուամենայնիվ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայ գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցում աջակցելու համար նամակ է գրել նույն Ժիրինովսկուն:
- Պարո՛ն Մանուկյան, Հայաստանում կարծիք կա, որ Դուք ավելի մեծ հնարավորություններ ունեք: Ինչո՞ւ եք հենց Ժիրինովսկուն դիմել, որը հայերի մասին պարբերաբար, մեղմ ասած, շատ վատ է արտահայտվում:
- Ժիրինովսկին շատ դեպքերում նաև շատ լավ բաներ է ասել հայերի մասին: Հիմա կասեմ՝ հա, գրել եմ, ի՞նչ: Կրկնում եմ, որ ինքը շատ նորմալ բան էլ է արել հայերի հետ կապված, դրա համար գրել եմ:
- Ի՞նչ սպասելիքներ ունեք մի մարդուց, ով մեկ հայտարարում է, թե ադրբեջանցի ազգություն չկա, իսկ ավելի ուշ հպարտանում այդ երկրի ձեռքբերումներով: Բա որ ադրբեջանցիները շահարկեն Լևոն Հայրապետյանի գործին Ժիրինովսկու խառնվելու փաստը:
- Եթե սպասելիքներ չունենայի, չէր գրի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



