Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանը պետք է վերադարձնի անվերապահորեն. ՀՀ ՊՆ-ն չի պատրաստվում զիջումների գնալPanarmenian.net-ը գրում է.

PanARMENIAN.Net - Հայկական կողմն իր դիրքորոշումը հայտնել է հենց առաջին օրը. Ադրբեջանը պետք է Կարեն Պետրոսյանի դին վերադարձնի անվերապահորեն: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` արձագանքելով ադրբեջանական լրատվականների այն հայտարարությանը, թե ՀՀ ՊՆ-ն մերժել է գերիների փոխանակման առաջարկը:

«Մենք հենց առաջին օրը հայտարարել ենք մեր տեսակետը` դին վերադարձնել անվերապահորեն: Երբ Ադրբեջանը սկսեց խոսակցությունները, սակարկել, համաձայնեցինք իրենց տալ դիվերսանտ Հասան Հասանովի դին: Այլ քայլերի Հայաստանը չի գնալու: Թելադրողը հայկական կողմն է, և չենք պատրաստվում Ադրբեջանի ասածով շարժվել»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, որը Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել