ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը` Եգիպտոսի վթարի մասինPanorama.am-ը գրում է.

«ՀՀ քաղաքացիներ ու հայեր լինել-չլինելու մասին առայժմ տեղեկություններ չունենք»: Այս մասին Panorama.am-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ումից  հետաքրքրվել էինք, թե կան արդյո՞ք տուժած Հայաստանի քաղաքացիներ Եգիպտոսում տեղի ունեցած վթարից:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում՝ Շարմ էլ Շեյխից 50 կմ հեռավորության վրա մայրուղում բախվել են երկու ավտոբուս: Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, զոհվել է 33 մարդ, ծանր վնասվածքներ է ստացել 41 մարդ: Դեպքի վայր է ժամանել ավելի քան 50 շտապ օգնության մեքենա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել