1996-ի նախագահական ընտրություններին իշխանութան մեջ էի, ու այն, ինչ տեսա, ինձ հիմք տվեց ենթադրելու, որ ընտրություններով իշխանություն փոխել մեզանում հնարավոր չէ:
Հետո դուրս եկա իշխանությունից ու փորձեցի հասկանալ, թե ինչու ենք այսպիսին:
1998-ի ընտրությունների նախաշեմին հրատարակեցի ,Ումից է հարկավոր փրկել հայրենիքը,, գրքույկն ու տրամադրեցի նախագահի թեկնածուներին, որում հիմնավորում էի, որ իրենք անիմաստ գործերով են զբաղված:
2003-ի ընտրությունների նախաշեմին հրատարակեցի ,Խորհելու ժամանակը,, գիրքն ու տրամադրեցի նախագահի թեկնածուներին, որում հիմնավորում էի, որ ժողովրդավարություն մեզանում հնարավոր չէ:
2008-ի ընտրությունների նախաշեմին հրատարակեցի ,Կոնսերվատիվ հեղափոխություն,, գիրքն ու տրամադրեցի նախագահի թեկնածուներին, որում ներկայացնում էի ելքի մի տարբերակ:
2013-ի ընտրություններին բացահայտ դեմ դուրս եկա ընդդիմադիր թեկնածուին, զգուշացնելով, որ ժողովուրդը եթե մի անգամ էլ հուսախաբ արվի, ապա պետության փլուզում կսկսվի::
Ու բոլոր իմ նախաձեռնություններում պարտվեցի:
Թեպետ որ նայում եք՝ ես հաղթել եմ, քանի որ ճիշտ դուրս եկա: