Օգոստոսի 25-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացավ հանրահայտ ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը: 1969 թվականի հուլիսի 20-ին նա դարձավ առաջին մարդը, ով ոտք դրեց լուսնի վրա: Այդ պահին նա ասել է իր հայտնի՝ «Մի փոքր քայլ մարդու համար, սակայն հսկայական թռիչք՝ մարդկության»:

neilarmstrong_022 

Նիլ Արմսթրոնգը Ապոլլո 11-ի պատմական առաքելությունից հետո: Մահվանից հետո շատ են հիշում նրա ասած միտքը. «Տիեզերագնացները չեն մահանում շաբաթ օրը, համենայնդեպս ես ոչ մի այդպիսի դեպք չգիտեմ»:  Զարմանալի ճակատագրի բերումով Արմսթրոնգը մահացավ հենց շաբաթ օրը:

neilarmstrong_001neilarmstrong_002

Ապոլլո 11-ի անձնակազմը 1969 թվականի մայիսի 1-ին ՆԱՍԱ-ի ֆոտոստուդիայում:

neilarmstrong_003

Ապոլլո 11-ի անձնակազմը Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում:

armstrong_028

Նույն անձնակազմը 1999 թվականին:

neilarmstrong_004

Արմսթրոնգը, որը Ապոլլո 11-ի հրամանատարն էր, ՆԱՍԱ-ի ֆոտոստուդիայում

neilarmstrong_006

Տիեզերագնացներ Արմսթրոնգը, Քոլլինսը, Օլդրինը (ձախից-աջ) ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ:

neilarmstrong_009

Բազ Օլդրինը լուսնի վրա: Լուսանկարում է Նիլ Արմսթրոնգը (վերջինս երևում է սաղավարտի անդրադարձի մեջ):

neilarmstrong_011

Նիլ Արմսթրոնգը լուսնային մոդուլ «Արծվի» մոտ՝ ամերիկյան դրոշի ֆոնին:

neilarmstrong_012

Աֆրիկայի մեծ մասը և Եվրոպայի մի մասը երևում են այս Երկրի լուսանկարի վրա, որը արվել է երբ Ապոլլո 11-ը գտնվում էր մեր մոլորակից 181.000 կիլոմետր հեռավորության վրա:

neilarmstrong_013

ՆԱՍԱ-ի թռիչքների կառավարման կենտրոնի անձնակազմը ուրախանում է Լուսնի վրա Ապոլլո 11-ի  բարեհաջող վայրէջքից հետո:

neilarmstrong_014

Լուսնից մեկնումից հետո, լուսնային մոդուլ «Արծիվը» մոտենում է հիմնական մոդուլին կցվելու համար: Տիեզերագնաց Մայքլ Քոլինզը մնացել էր հիմնական մոդուլի վրա և սկսել է լուսանկարել, երբ տեսել է լուսնային մոդուլը: Իր իսկ խոսքերով՝ հենց լուսանկարման պահին հորիզոնում երևացել է Երկիրը: Սա լուսնակրչության պատմության ամենահայտնի լուսանկարներից մեկն է:

neilarmstrong_015

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել