Անկեղծ` զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր զարմանում են այս օրերին Իրաքում իրականացվող եզդիների ու քրդերի ցեղասպանության հանդեպ աշխարհի "անտարբերությունից": Ավելի շատ եմ զարմանում, երբ որպես իրենց զարմանքի "հիմք" նշում են "21-րդ դար", "արդի տեղեկատվական դաշտի պայմաններում" և այլ նմանատիպ արտահայտությունները: Մի՞թե 100 տարի առաջ իրականացված հայերի ցեղասպանության հանդեպ աշխարհի անտարբերությունը տեղեկատվության պակասի հետևանք էր: Կամ 20 տարի առաջ իրականցված ռուանդացիների ցեղասպանությունը: Կամ նույն Իրաքում քրդերի ցեղասպանությունը 1980-ականների վերջին...
Փաստերը այլ բան են ասում: Բոլոր դեպքերում էլ աշխարհը շատ լավ տեղեկացված ա եղել ու երբեք իրեն թույլ չի տվել "խառնվել այլ պետության ներքին գործերին"......
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10204002809417796?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել