Կարծում եմ, դա չքննարկվող օրենք է․ եթե կայքի խմբագիրը ակտիվ հղում է տալիս այլ կայքի վրա, դրան մեջբերելով, նա պետք է հստակ իմանա, թե դա ինչ կայք է, ումն է, ինչ ուղղվածություն ունի։ Դա է խմբագրի ու լրագրողի պարտականոությունը՝ ստուգել աղբյուրը։ Թե չի ինտերնետից ու գուգլից բոլորս էլ օգտվել գիտենք։
Ու տենց տարօրինակ բաներ են լինում։ Սկսած էն դեպքերից, երբ երգիծական կայքերը, օրինակ The Onion, ընկալում են որպես լուրջ աբյուր։ Վերջացրած արդեն ծնգլահան արած դեպքերով, երբ ադրբեջանական ֆեյք ArmenianReport.com կայքը կրկին ու կրկին օգտագործում են որպես հավաստի աղբյուր։ Ո՞նց անենք, էդ կայքի վրա էլ հղում չլինի։ Երեք տարի է նույն բանն ա կատարվում․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10152677943748781&set=a.10150325555318781.361989.566158780&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել