Araratnews.am-ը գրում է.
Ամերիկյան զինվորականներն, ովքեր օգնում են իրաքյան իշխանություններին դիմակայել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին, այսօր, ընդհանուր առմամբ, 14 օդային հարված են հասցրել Մոսուլի շրջանում տեղակայված իսլամիստների դիրքերին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իսլամական պետության» գրոհայինները համացանցում տեղադրել էին սարսափելի մի տեսանյութ, որում պատկերված էր ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի գլխատումը: Բացի դրանից ծայրահեղականները ցուցադրել էին իրենց երկրորդ գերուն՝ կրկին ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆին՝ նշելով, որ նրա կյանքը կախված է Վաշինգտոնի գործողություններին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



