Թուրքիայի հաջորդ վարչապետ է նշանակվելու ժամանակակից պանթուրանիզմի գաղափարախոս Ահմեթ Դավութօղլուն... Ստացվում է, որ Թուրքիայի ղեկն են ստանձնել երկու հայատյաց ղեկավարներ՝ Էրդողանն ու Դավութօղլուն, որոնց գաղափարախոսությունը շաղախված է ազգայնականությամբ ու ռադիկալ իսլամով: Վտանգավոր է այս տանդեմն արդյոք Հայաստանի համար՝ իհարկե վտանգավոր է: Այս մարդիկ չափազանց մեծ ժողովրդականություն են վայելում Թուրքիայի տգետ ու ազգայնական շրջանակներում, ունեն մեծ ամբիցիաներ և խնդիր են դրել իրենց առաջ Թուրքիան դարձնել գերհզոր պետություն... Փաստ է, որ Հայաստանի հետ հարաբերություններում նրանք անընդհատ խոսելու են ուժի դիրքերից, ամեն կերպ օգնելու են ալիևյան կլանին՝ սահմանային շրջաններում նոր ահաբեկչություններ իրականացնելու համար: Այս իրավիճակում Հայաստանը կարող է դիմագրավել նոր մարտահրաւերներին միայն և միայն ներքին ու արմատական բարեփոխումներ իրականացնելով: Առանց երկրում սոցիալական բարեփոխումների, կապիտալի արդար բաշխման, օլիգարխիայի՝ պետական կառավարաման համակարգից հեռացնելու, սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու, արտագաղթի դիմաց առնելու՝ երկարաժամկետ առումով մեր երկրի համար շատ դժվար է լինելու: Սպասել, որ այս ամենը կլինի ինքնաբերաբար, նույնպես միամտություն է: Օլիգարխիան երբեք չի հեռանա, ավելին, իրեն կպահի ժանտախտի ժամանակ քեֆ անելով: Աշխարհը մեզ երբեք չի օգնի, ինչպես չի օգնել երբեք՝ ո՛չ Ցեղասպանության օրերին, ո՛չ Սումգայիթում և ո՛չ էլ Բաքվում: Օգնել Հայաստանին և հայ ժողովրդին կարող ենք միայն մենք՝ հայերս, բայց այդ օգնությունը պետք է լինի տունը կարգուկանոն հաստատելով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/4642074867972
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել