ObamaAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իրաքում «Իսլամական պետություն» սունիական ծայրահեղական խմբավորման կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունը որակել է իբրև մի դաժանություն, որ ցնցել է ողջ աշխարհի մարդկանց: Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ ինքը խոսել է New York Times թերթի թղթակցի հարազատների հետ:

Օբաման ընդգծել է նաև , որ անմարդկային հանցագործության համար պատասխանատու «Իսլամական պետություն» խմբավորումն անխուսափելիորեն պարտություն կկրի: Նրա հավաստմամբ՝ ապագան պատկանում է Ջեյմս Ֆոուլիի նման մարդկանց, նրանց՝ ովքեր արարում են, այլ ոչ թե ավերում:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել