Հետաքրքիր իրականություն, որի ականատեսը եղա այս օրերին Գյումրիում եղած ժամանակ:
Մինչ ամենատարբեր լրատվամիջոցները` անկախ իրենց տիպից, պատկանելիությունից ու տրամաչափից փորձում են սեփական շուկայավարության կանոններով առաջնորդվելով` Գյումրին ներկայացնել համարյա Սիցիլիա, գյումրեցիներն ապրում են իրենց պարզ ու սովորական առօրյայով ու թերևս մեծամասամբ էլ անտեղյակ, որ իրենց քաղաքը ակամա <<դարձել է>> Սիցիլիա: Եվ հետաքրքրականն այն է, որ շարքային գյումրեցին առնվազն թքած ունի ցանկացած քաղաքական գործընթացի վրա, մեկ է գիտի` ինչ էլ լինի իր մատից փուշ հանող չկա, էլի ինքն է մնալու մեն-մենակ դեմ հանդիման իր և իր ընտանիքի մինիմալ գոյության համար անհրաժեշտ մինչև հազար դրամը վաստակելու գոյապայքարի առաջ: Թեև հենց տեղում էլ հատկապես ակտիվ են հասարակական ամենազզվելի տարրերը` բորենիներն ու պնակալեզները, պղտոր ջրում ձկնորսության սիրահարները, որոնց ուղղակի ճանաչելով ակամա գյումրեցիական հումորով եմ նայում ..... Ինչևէ



