1. Դու ասում ես Գալուստ, իսկ ես ասում եմ Տիեզերք, Միտք, Ինտելեկտի սակրալ խորհրդանիշ, Գաղափարական Տիտան, Ինտելեկտուալ ասպետ, Լեվիաֆան... լավ, Լեվիաֆանը չափն անցա, կարող ա Գալուստ Իմաստունը դա որպես քֆուր ընկալի...
2. Տվեք նրան ցանկացած հարց, ու արդեն 20 վայրկյան հետո էլ չեք էլ հիշի, թե ինչ էիք հարցրել ու չեք հասկանա, թե ինչ ա նա հիմա պատասխանում
3. Պարզապես նար անզուգական ու ազնիվ ժպիտի համար
4. Ինչպես ցանկացած ճիշտ նժդեհական, Գալուստը ևս զորավար է ու մենակ երկու զորավար նժդեհական կան, ում զիջում ա Գալուստի տաղանդը: Ասեմ ավելին, ասում ա թուրքերը սենց ակտիվացել էին Գալուստի ահից՝ կարծելով որ արդեն Գալուստ Մակեդոնսկին (ուրիշ բան չկարծեք՝ զորավարական պահով եմ ասում) հենց նենց պոստեր չէր հելնի:
5. Չնայած պատկառելի տարիքին, Գալուստը գերում է կանանց չնայած նրան, որ ըստ չար լեզուների՝ կանայք էլ չեն գերում Գալուստին: (նկարում ինչ որ ռուս ծիտ ուզում ա գերի Գալուստ Գերմաչոյին)
6. Չար լեզուները պնդում էին, որ Գալուստը տարված է միստիցիզմով ու օկկուլտիզմով (նկարում դա պարզ երևում է)... Երևի դրանով է բացատրվում, որ նույն չար լեզուները օնդում են, որ հենց Գալուստին է պատկանում «Պոլտրգեյստ 2» ուղևորափոխադրմամաբ (մեր լեզվով ասած՝ գիծ) զբաղվող ընկերությունը:
7. Գալուստի պատվին գյուռ գյուռ արձաններ կան անգամ Զատկի կղզում: Գիտեին էլի Զատիկցիները, թե ինչ մտքի տիտան ա ծնվելու դարեր անց: Բայց չար լեզուներն իրենց սև գործն անում են ու պնդում են, որ իրականում Գալուստը ջահել տարիներին բնորդ ա աշխատել էդ կողմերում:
8. Դժվար թե հայ քաղաքական Օլիմպոսում գտնվի սենց դեմոտիվացվող ու մեմացվող մեկը մեկը: