Այսպես ուրեմն, քանի որ գրառումս Հարազատ թշնամու վերաբերյալ բուռն արձագանքներ ունեցավ, պարտքս եմ համարում կրկին անդրադառնալ սերիալին և հեղինակին, քանի որ բարոյական վնաս եմ հասցրել սցենարի հեղինակին և իր երեխաներին: Իրականում գրառումն արված է եղել քննադատական առումով, որն ինչպես Դիանան է նշել, քննադատություններն ընդունում է: Քանի որ գրառումս Դիանայի համար խիստ վիրավորական է, իսկ ինձ համար իմ սկզբունքներին բացարձակ դեմ է մարդուն վիրավորել ու դա հենց այնպես թողնել, ՀՐԱՊԱՐԱԿԱՎ (ինչպես պահանջվում է), հայցում եմ Դիանայից ներողություն անձնական վիրավորանք հասցնելու համար: Կայքին արդեն իսկ խնդրել եմ հեռացնել գրառումը: Հուսով եմ` ավելի թեթև կվերաբերվեք քննադատություններին և նաև հաշվի կառնեք դրանք, քանի որ առանց կրակ ծուխ չի լինում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=810272875679613&set=a.177022885671285.41873.100000907245614&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել