Այս իշխանությունների վրա պետք է անընդհատ ճնշում գործադրել, որպեսզի միշտ իրենց ետեւում զգան հասարակության շունչը եւ ընդվզման ալիքը, այլապես իշխանությունը մշտապես կօգտագործի իրեն քաջ հայտնի «ծածկադմփոցիի» գործելակերպը: Սրա ամենաթարմ օրինակը. Հասարակությունն ընդվզում ու ակտիվորեն պայքարում էր Նեմեց-Ռուբո Հայրապետյանի դեմ, եւ վերջինս այդ ճնշման տակ մանդատը վայր դնելու մասին հայտարարություն արեց, ճիշտ է, կոկորդիլոսի արցունքներ թափելով... Ընդվզման ալիքը մի փոքր թուլացավ ու արդեն նախապատրաստվում է կոնտր-հայտարարությունը՝ մանդատաթողության հայտարարությունից հրաժարման մասին: Կամ. Քանի դեռ հասարակությունը ակտիվ էր, կարծես թե«Հարսնաքարի» գործի նախաքննությունն ընթանում էր որոշակիորեն օբյեկտիվության հատիկներ պարունակող ճանապարհով: Թուլացավ ընդվզման ուժը, եւ գործը տարվում է «ծածկադմփոցի» ճանապարհով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել