Նոր եկամտային հարկի օրենքին դեմ լինելը նշանակում է իրազեկված չեն մարդիկ ուղղակի դրա դրական կողմերին: Իսկ դրանք իմ իմացածով հետևյալն են`
1. Առաջին անգամ կրճատվում է հարկատեսակների թիվը` առաջվա երեք հարկի փոխարեն մնում է մեկը:
2. Պահպանվում է աշխատակիցների առձեռն աշխատավարձը` քանի որ գործատուները պետք է օրենքով բարձրացնեն հավելումները այնքան, որպեսզի չտուժեն մարդիկ: Մարդկանց պետք է տեղեկացնել այս դրույթի մասին:
3. Շահում է գործատուն, քանի որ իր վրայից դուրս է գալիս գործատուի սոցապ հարկատեսակը և նա այլևս չի մուծում դա:
4. Կրճատվում են հարկային հաշվետվությունները և մնում է եկամտային հարկի մեկ, այն էլ էլեկտրոնային հաշվետվություն: Նախկինում ով փորձել է լրացնել սոցապ հաշվետվություն գիտեն թե ինչից են պրծել:
Այսքանը: Ամոթ բոլոր կառավարական օղակներին որ որևէ պարզաբանում չեն տալիս մարդկանց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: