Իսկ մինչ մենք զբաղված ենք Բազեյով, շոքին դիմադրելով, ձմերուկի օգտակարության բանաձևեր ուսումնասիրելով, Սիրիայի արելքը ու Իրաքի ողջ հյուսիսային մասը զավթած Իսլամական պետության փառապանծ ռազմիկները գլխատել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիին, որին առևանգել էին դեռևս 2012-ին։ Նպատակը՝ ԱՄՆ-ին կոչ անել դադարեցնել հարձակումները ԻՍԻՍ զորքերի դեմ։ Հաջորդը, ըստ տարածած տեսագրության լինելու է Թայմ, World Affairs Journal ու մի շարք հեղինակավոր պարբերականների հետ աշխատած Սթիվեն Սոտլոֆը։
Խոսք չունեմ ուղղակի։ Տարածաշրջանում ժողովրդավարություն տարածքող արևմտյան պետությունները քանդեցին Իրաքը հիմնովի դեռ քիչ էր, այժմ էլ սուննի մահմեդական պետությունների հետ ձեռք ձեռքի աճեցրեցին տարածաշրջանում նման զարհուրելի երևույթ, որը այժմ իրականացնում է Իրաքում գոյատևող ու նախորդ պատերազմից փրկված եզդիների ու քրիստոնեաների, այդ թվում նաև հայերի սպանդ, ու դեռ սա էլ է քիչ արտասահմանցիներին նման ահավոր կերպով մահվան է ենթարկում իբև որպես ահազանգ արևմտյան պետություններին։
Իսկ ինչո՞վ են զբաղված արևմտյան պետությունները։ Անտառը հրդեհելուց հետո հիմա չգիտեն ինչպես վարվել. ոչ թողնել փախնելն է տարբերակ, ոչ այրվող անթառը մարելը։
Աստված հոգիները լուսավորի բոլոր նրանց, ովքեր զոհ են գնացել ու դեռ գնալու են այս հրեշներին՝ իսլամիստներին էլ, իբր ժողովրդավարության համար տարածշրջանը կործանողներին էլ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10152711862484273&set=a.10152431783569273.1073741834.781824272&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել