92dfb77e-f02a-432d-b4e0-4c58a23608131in.am-ը գրում է.

Հնդկաստանում դատարանը որոշել է ազատ արձակել մի կնոջ, ով ի նշան հնդկական բանակի կողմից մարդու իրավունքների դեմ խախտումների 14 տարի առաջ հացադուլ էր հայտարարել, գրում է BBC-ն:

Ակտիվիստ Իրոմ Շարիմիլին ազատազրկման ժամանակ բռնի են կերակրել:

Նա ձերբակալվել էր այն բանից հետո, երբ հացադուլ էր հայտարարել: Շարմիլան պահանջել է չեղարկել այն օրենքը, որի համաձայն Հնդկաստանի զինված ուժերին հնարավորություն է տրվում առանց մեղադրանք առաջադրելու ձերբակալել մարդկանց կամ որոշ իրադրություններում կրակել ժողովրդի վրա:

Նրան ձերբակալել են ինքնասպանության փորձի մեղադրանքով, որից հետո տեղափոխել են բանտային հիվանդանոց, որտեղ նրան բռնի օրական մի քանի անգամ կերակրել են:

Դատարանը վճռել է այն, որ կինը ցանկանում էր ինքնասպանություն գործել, միայն ենթադրություններ են, այդ պատճառով էլ հարկավոր է նրան բաց թողնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել