Untitled-11in.am-ը գրում է.

Դանիայի բնակիչը 5250 դոլար է վճարել տաքսիով դանիական Օդենսեից Հռոմ հասնելու համար, որտեղ նա երազել է մի քանի եկեղեցիներ այցելել:

Դատելով ամեն ինչից՝ ճանապարհորդությունը չպլանավորված է եղել: Ինչպես պնդում է տաքսու վարորդը՝ առավոտ վաղ իրեն է մոտացել մոտ 30 տարեկան մի տղամարդ և խնդրել նրան Հռոմ հասցնել: Սկզբում վարարդին թվացել է, թե ուղևորն օդանավակայան է ցանկանում հասնել կամ ծայրահեղ դեպքում՝ կայարան, սակայն պարզվել է, որ տղամարդը ցանկացել է հենց Հռոմ հասնել, հաղորդում է Metro Express-ը:

Վարորդը, ով տաքսի վարելու չորս տարիների ընթացքում Կոպենհագենից հեռու չէր գնացել, Հռոմ հասնելու համար 3 օր մեքենան վարել է: Նա 1803կմ է անցել, հատել Գերմանիայի, Ավստրիայի և Իտալիայի գրեթե կես տարածքները:

Ինչպես պարզվել է, այդ յուրահատուկ ուղևորը ամբողջ կյանքում երազել է այցելել Հռոմի մի քանի եկեղեցիներ: Եվ չնայած վարարդը չի հիշել նրա անունը, սակայն պահել է այն անդորրագիրը, որով կատարվել է ճանապարհորդության համար վճարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել