Karen Petrosyan 12GalaTV.am-ը գրում է.

Ունենալով բոլոր փաստացի հիմնավորումները, որ Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չի եղել, այլ սովորական մի գյուղացի, ով դեռ ճշտվում է՝ ինչ հանգամանքներում է հայտնվել ադրբեջանական սահմանում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, այնուամենայնիվ, չի հաջողվում վերադարձնել սպանված երիտասարդի մարմինը Հայաստան: «Չի հաջողվում, որովհետեւ վատ են աշխատում»,-համոզված է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, իրավաբան եւ դիվանագետ Արա Պապյանը:

Ara Papyan

Արա Պապյան

Որ Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չէ, ապացույցները հենց ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեսանյութում են երեւում, դրանք էլ բավական են, որպեսզի Կարմիր խաչը, փաստը արձանագրելով, կարողանա պարտադրել ադրբեջանական կողմին վերադարձնել մահացածի դին, որքան էլ բարդ  լինի նման պետության հետ աշխատանք տանելը: Արա Պապյանը նշում է. «Հասկանալի է, որ Ադրբեջանի հետ մարդասիրության դաշտում աշխատելը  դժվար է, դրա համար էլ արդյունք ստանալու տեսանկյունից նախապես պետք է հիմքեր ստեղծել: Գոնե թող մեր Կարմիր խաչը պաշտոնական հայտարարության անի: Ամրագրի իրավիճակը վաղվա համար»:

Իսկ վիճակն ամրագրելը կարեւոր է գոնե նրա համար, որ հետագայում Ադրբեջանի դեմ փաստ լինի ներկայացնելու, նշում է. «Վիճակը ամրագրելը՝ փաստաթղթավորելը, կարեւոր է, քանի որ վաղը անհրաժեշտ է լինելու մի լուրջ փաթեթ ներկայացնել Ադրբեջանի դեմ հումանիտար իրավունքի ոտնահարելու առումով:  Չկա փաստի պաշտոնական ամրագրում՝ չկա փաստ: Ի վերջո, սա ոչ առաջին եւ ոչ էլ, ցավոք, վերջին դեպքն է: Գոնե բողոքը կզսպի Ադրբեջանին ապագայում նման քայլեր անելուց»:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել