Ամառ էր, շոգ: Սայաթ-Նովա փողոցով անցնելիս Շիրազը նկատեց գարեջրատունը և դիմեց ընկերոջը.
- Վարդգես, էրթանք պաղ գարեջուր խմենք:
- Գնանք տուն, լավ գարեջուր կա, ինչո՞ւ մտնենք էստեղ,- առաջարկեց Վարդգեսը:
Համաձայնեց: Գնացին: Դեռ դռան շեմին ձայն տվեց.
- Սալոմե ջան, կռնա՞ս մեզի պաղ գարեջուր տաս:
- Հենց հիմա Շիրազ ջան,- վրա բերեց ընկերոջ կինը,- գնացեք ներս, ես խալադիլնիկից հանեմ-բերեմ:
- Խալադիլնիկի գարեջուրը անտաղանդ մարդուտ խմցու, իսկ ես սառնարանի գարեջուր կխմեմ,- քթի տակ ծիծաղելով ասաց բանաստեղծը:
Հենրիկ Գևորգյանի «Լենինականյան զվարճալի զրույցներ և սրամտություններ»
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=338477139573244&set=a.325547267532898.76422.321277181293240&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



