Героизм армянских солдат и сплоченность населения предотвратили войну в Карабахе: российский эксперт NovostiNK.ru-ն գրում է.
Եթե ադրբեջանական դիվերսիաների արդյունքում տեղի ունենար տարածքների գրավում, ապա կսկսվեին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, սակայն հայ զինվորների տոկունություն, պատրաստականությունը և հերոսությունը, ԼՂՀ բնակչության միասնականությունը, կանգնեցրեցին ադրբեջանական կողմին շփման գծի վրա և կանխարգելեցին իրավիճակի հետագա էսկալացումը: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեվը:
«Գնահատելով վերջերս տեղ գտած ադրբեջանական դիվերսիոն գործողությունները փորձերը, հայկական կողմի պատասխան քայլերը և դրանց արդյունքում Ղարաբաղում ստեղծված իրավիճակը,. փորձագետը առաջնահերթ ուշադրություն է հրավիրել ԼՂՀ և ՀՀ ԶՈւ սպայական կազմի և ժամկետային զինծառայողնորի պատրաստվածության բարձր մակարդակի վրա: ԼՂՀ բանակի գործողությունները շատ գրագետ էին, հատկապես՝ առաջնագծում, որտեղ պատրաստ էին նման ոտնձգությունները և կարողացան արձագանքել դրանք առավելագույն կոշտ կերպով: Ինքներդ դատեք, թե ինչ է կատարվել. ժամկետային զինծառայողների դեմ գոևծում էին լավ պատրաստված հետախոզա-դիվերսիոն ստորաբաժանումներ, ինչը ենթադրում է պատրաստվածության տարբեր մակարդակներ, բայցևայնպես, ժամկետային զինվորները կարողացան ապահովել հարձակվող կողմի կորուստների խիստ բարձր մակարդակ: Դա խոսում է առաջին հերթին այն մասին, որ լավ էին աշխատել հհայերի հետախուզությունն ու կապը, ովքեր վաղորոք տեղյակ էին, թե որտեղ կարող է տեղի ունենալ նման գործողություն ու հետևաբար՝ պատրաստ էին դրան: Երկրորդ հերթին, բարոյա-հոգեբանական տեսակետից ժամկետայինները պատրաստ էին կանգուն մնալ ու դիմակայել նրանց հենակետերը գրավելու փորձերին: Ընդ որում, որոշ հենակետեր ժամանակավորապես գրավվել էին, սակայն դրանից հետո բոլոր այդ զինված խմբերը ոչնչացվել էին:
Բացի դրանից, հակառակորդին հնարավոր եղալ զսպել՝ առանց բարձրացնելու կիրառվող սպառազինության կարգավիճակը: Օրինակ՝ զերծ մնալով հրետանում կիրառությունից: Այստեղ ;ատ բան կախված էր հենց հայկական կողմից, որը իհարկե կարող էր հապատասխան որոշում կայացներ, բայց չարեց դա՝ նախապատվությունը տալով սպառազինության չափավոր կիրառությանը, որովհետև շատ լավ գիտեր հակառակորդ կողմի գործողությունների մասին: եվ եթե հայական կողմը գնար ծանր սպառազինության կիրառությանը, ապա նույնօրինա սպառազինություն կկիրառեր նաև մյուս կողմը: Իմ կարծիքով, զինվորները դրսևորել են հերոսական վարք դիրքերում ու կարողացել են կասեցնել պրոֆեսիոնալների առաջխաղացումը, որոնց պատրաստել էին այլ երկրներում», – նշել է փորձագետը:
«Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես արձագանքեց խաղաղ բնակչությունը. խաղաղ բնակիչները եկան և պատրաստ էին պաշտպանել և ամրացնել առաջնագծի դիրքերը: Նրանց քանակն առնվազն հազար մարդ էր կազմում՝ հետագա ռոտացիայի հնարավորությունով և նրանք կամավորներ էին: Այսինքն, ստացվում էր, որ ողջ հանրապետությունը արձագանքեց այս մարտահրավերին և մարդկանց բարոյահոգեբանական ոգին այնքան բարձր էր, որ նրանք պատրաստ էին զոհվել, բայց չնահաջել: Զինվորների հերրոսությունն ու պրոֆեսիոնալությունը և բնակչության միասնականությունը հհնարավոր դարձրեցին դիմակայել ադրբեջանական աննախադեպ այս սադրանքին, քանի որ զինվորները գիտեին, որ իրենց աջակցում են նաև թիկունքում»:
Փորձագետի կարծիքով, եթե ադրբեջանցիներին հաջողվեր տարածք գրավել, ապա հետևանքները շատ ծանր կարող էին լինել և կբերեին կոնֆլիկտի ընդլայնմանը: «Հայկական կողմը պաշտպանվում էր, բայց պաշտպանվում էր շատ հմտորեն և ԲԱքվում պետք է հասկանան, որ ոչ ոք չի պատրաստում նահանջել զբաղեցրած դիրքերից, որովհետև դա իրենց հողն է և մարդիկ չեն պատրաստվում ոչ մեկին տալ այն: Եվ անգամ եթե ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ ընդունի նման որոշում, համաձայն որի մարդիկ պետք է լքեն իրենց գյուղերն ու քաղաքները, ապա նրանք չարաչար սխալվում են, քանզի դա անհնար է», – ընդգծել է Եվսեեվը:
Խոսելով իրադարձությունների հետագա զարգացման ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, փորձագետը նշեց ստատուս-քվոն փոխելու օրինակ՝ ամերիկյան ցանկացած փորձերի վտանգավորության մասին և առաջարկեց «կոնֆլիկտի սրությունը նվազեցնելու միջոցներ»:
«Ստատուս-քվոյի պահպանությունը ոչ կարճաժամկետ հեռանկարում, հանդիսանում է իրադարձությունների զարգացման օպտիմալ տարբերակ: Սատատուս-քվոյի ցանկացած փոփոխություն կարող է բերել շատ ծանր հետևանքների և եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ է ԱՄՆ-ը խոսում նրա նրա մասին, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի այս իրավիճակի հետագա պահպանում և ինչո՞ւ է առաջարկում ինչ որ տարածքներ հանձնել՝ անհասկանալի հեռանկարի դիմաց: Եթե խոսում ենք ինչ որ փոփոխոթւյունների մասին ներկա իրավիճակում, ապա առաջին հերթին պետք էառաջ քաշել դիպուկահարների հեռացման հարցն՝ առաջին գծից, ինչը կնվազեցնի զինվորական կորուստների թիվը: Հետո, պետք է հետ քաշվի ծանր սպառազինությունը, օրինակ՝ հայկական «Գռադերը» ու ադրբեջանական «Սմերչերը»: Պետք է նաև քննարկել փողային հրետանու վերադիրքավորումն ու սահմանափակումներ մտցվեն շփման գծում առկա զրահատեխնիկայի համար: Այսօր հենց շփման գծում ինչ որ բան փոխել չի կարելի, որովհետև եթե կողմերից մեկը նահանջի, ապա կհայտնվի ինժեներական աշխատանքներ չտարված դիրքերում, իսկ դրան չի համաձայնվի կկողմերից ոչ մեկը: Միևնույն ժամանակ, եթե վերոնշյալ քայլերը չիրականացվեն, ապա հեռանկարում հնարավոր են ադրբեջանական ագրեսսիվ գործողություններ: Ահա թե ինչ է պետք անել, այլ ոչ թե խոսել անհասկանալի ու մինչ այժնմ քիչ հայտնի Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք ոչ մի պաղաղության էլ չեն բերի:», – համարում է փորձագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել