Երբ մահվան պահը չի եկել : (Իրական պատմություն Արցախյան ազատամարտից) Ադրբեջանական տանկը գրոհով մտել է հայկական խրամատ և կարծես ոչինչ չի խանգարում տրորելու կենաց մահու կռիվ տվող հայ մարտիկներին, սակայն անսպասելիորեն և անբացատրելիորեն տանկը բռնում է նահանջի ճամփան :Ավերված խրամատից գլուխը մի կերպ դուրս հանած մարտիկը նկատում է, որ հեռացող տանկի լուկը բաց է :Չթողնելու համար որ տանկը անարգել հեռանա նա վերցնում է ընկերոջ նռնակը և վազում տանկի հետևից ցատկում տանկի ետնամասին , նռնակը նետում տանկից ներս և ետ ցատկում սպասելով պայթունի, սակայն ով զարմանք պայթուն չի լսվում և տանկն էլ շարունակում է իր ընթանցքը դեպի ադրբեջանական դիրքեր:Վերադառնալով դիրք զինվորը ընկերոջից պարզում է, որ շտապելու հետևանքով չէր վերցրել նռնակի պայթուցիչը առանց, որի նռնակը սոսկ մետաղի գունդ էր :Տեսարանը շատ ծիծաղաշարժ էր թվացել կողքի հայկական դիրքի մարտիկներին քանի, որ տպավորությունը այնպիսին էր եղել, որ տանկը փախչում էր իրեն վազքով հետապնդող մարտիկից: ՃՃՃ
Մի խոսքով ուզում եմ ասել եթե մեռնելու ժամը չի եկել ապա ձեր գլխավերևում հայտնված տանկը ձեզ չի տրորի և նռնակն էլ չի պայթի: Այդ օրը հայ մարտիկների և ադրբեջանցի տանկիստների մեռնելու օրը չէր:Իսկ նռնակը նետած մարտիկը առոք փառոք ապրում է ցայսօր:ճճճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել