Ժողովրդական գեներալ Ֆելիքս Գզողյանը մեծ ծառայություն ունի Արցախյան գոյամարտին, սակայն այս մարդն այսօր մի այնպիսի միտք է արտահայտել, որ, ներողություն, իսկապես եփած հավի ծիծաղն է բերում: Ահավասիկ.
«Եթե պատերազմ լինի, բոլորն էլ գնալու են: Ես կտանեմ բոլորին: Եթե ես գնամ պատերազմ ու իմ կողքին նրանք չլինեն, ես անգամ ստիպելով նրանց կտանեմ, ու բոլորն էլ մասնակցելու են, կապ չունի, թե ում տղաներն են»...
Մեծարգո գեներալ, ինչու՞ ես սպասում պատերազմին, հիմա կյանքի կոչիր գաղափարդ և թանկարժեք ռեստորաններից ու ակումբներից, արտասահմանյան երկրներից տուն բեր մեծաթիվ նախարարների, պատգամավորների, օլիգարխների, մարզպետների, այլևայլ պաշտոնյաների, լիսկայակերպների հղփացած լակոտներին և վզերից բռնած՝ բանակ տար...
Կտանե՞ս...
Երևի քեզ ,,տանեն,,...
Նրանք մեր ,,ազգային հարստությունն,, են նրանց չի կարելի ծառայել: Կամ ծառայելու դեպքում էլ՝ նրանք քնում են իրենց տներում, ամիսը մեկ կամ երկու անգամ հիշում, որ զինվոր են, զանգում են զորամասեր ու հրամանատարների որպիսությունը հարցնում...
Իսկ մեր երեխաները ծառայում են ու պիտի ծառայեն մեր բանվորագյուղացիական բանակում:
Նրանք կոչված են Հայրենիքը պաշտպանելու, իսկ էդ հղփացածները՝ Հայրենիքի բարիքները վայելելու:
Եվ, այսքանով հանդերձ՝ հպարտ եմ, զինվոր եմ տվել բանակին, որը հիմա ծառայում է, դեգեներատ չեմ լույս աշխարհ բերել՝ ինչպես վերոթվարկյալները...