manukyan&zhirinovskiAnkakh.com-ը գրում է.

Օգոստոսի 16-ին «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի անդամները հեռախոսազրույց են ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որն այս պահին գտնվում է արձակուրդում, և նախնական պայմանավորվածություն ձեռքբերել նրա հետ հանդիպման համար: Ինչպես տեղեկանում ենք շտաբի ֆեյսբուքյան էջից, Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ պատրաստ է օգտակար լինել մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մինչև օգոստոսի 13-ի դատական նիստը ինքը նամակ է գրել ՌԴ պետդումայի պատգամավոր, ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրենովսկուն և խնդրել նրան աջակցել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում: ՀԽ գրասենյակից Անկախ-ին տեղեկացրին, որ նամակն ուղարկվել է օգոստոսի 1-ին: Նամակում նշվել է, որ Լևոն Հայրապետյանը հայրենիքում հայտնի է ոչ միայն իբրև գործարար, այլև մարդ, որը մշտապես զբաղվում է բարեգործությամբ և մեծ հարգանք է վայելում ողջ ժողովրդի կողմից, և դժվար է պատկերացնել, որ նա կարող է մեղադրվել նման հանցագործության մեջ, ինչի մասին ասվում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել