Վերջերս աչքովս ընկավ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած «Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցը»Հայաստանի մասով: Զսպելով մեկ պետության իշխանությունների կարծիքը «միջազգային» որակելու հանդեպ ընդվզումը, որոշեցի կարդալ: Բայց 37 թվի «դանոսի» լավագույն ավանդույթներով շարադրանքը կարդալու արդյունքում հայ-առաքելական աթեիստիս ընդվզումն աստիճանաբար վերաճեց նողկանքի: Ու էս խելքից պատուհասի ներշնչմամբ ուզեցի հասկանալ, "а судьи кто?".
Երանի չբզբզեի... չտեսնեի աշխարհի ամենամեծ տնտեսության ու ամենավտանգավոր բանակն ունեցող պետության երկակի ստանդարտների բացահայտ ապացույցները, միջազգային իրավունքի նորմերի հանդեպ թքած վերաբերմունքը... ստացվում է, որ «միջազգային իրավունքի նորմ» ասածը ԱՄՆ-ի համար մյուս երկրների գլխին խփելու մահակ է ընդամենը և կիրառելի չէ սեփական երկրի ներսում... ճիշտ են ասում էլի, կինը լավ բան լիներ, Աստված էլ կունենար... եսիմ է...
Ստացվում է, որ.
- ԱՄՆ-ն չի վավերացրել «Կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան (CEDAW), բայց այլ երկրներում կանանց իրավունքների մասին զեկույցներ է հրապարակում, մոնիտորինգներ անում, պարգևներ բաժանում ու եսիմ էլ ինչ... ավելի մանրամասն՝ էստեղ , սա էլ` մեկ այլ մեկնաբանությամբ...
- ԱՄՆ-ն չի վավերացրել «Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի» Կիոտոյի արձանագրությունը, բայց կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման մասին զեկույցներ է հրապարակում, մոնիտորինգներ անում, պարգևներ բաժանում ու եսիմ էլ ինչ... ավելի մանրամասն` էստեղ, կամ` էստեղ, սա էլ` պաշտոնական մեկնաբանությամբ...
- ԱՄՆ-ն չի վավերացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, բայց փոքրամասնությունների, այս դեպքում՝ հաշմանդամների իրավունքների մասին զեկույցներ է հրապարակում, մոնիտորինգներ անում, պարգևներ բաժանում ու եսիմ էլ ինչ... վավերացման խնդիրը նոր-նոր քննարկման փուլ ում է...
- ԱՄՆ-ն չի վավերացրել ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը», բայց տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին զեկույցներ է հրապարակում, մոնիտորինգներ անում, պարգևներ բաժանում ու եսիմ էլ ինչ... մանրամասն` էստեղ…
- ԱՄՆ-ն չի վավերացրել «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, բայց երեխաների իրավունքների մասին զեկույցներ է հրապարակում, մոնիտորինգներ անում, պարգևներ բաժանում... մարմասն` էստեղ…
- ԱՄՆ-ն չի վավերացրել «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, բայց մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին զեկույցներ է հրապարակում, մոնիտորինգներ անում, պարգևներ բաժանում, սրան-նրան մարդկության թշնամի հայտարարում, «չարի անձնավորում» դարձնում ու եսիմ էլ ինչ... մանրամասն՝ ինքներդ փնտրեք, զահլես գնաց...
- ԱՄՆ-ն չի վավերացրել «Ապարտեիդի հանցագործությունն արգելելու և պատժելու մաuին» ՄԱԿ-ի կոնվենցիան, բայց պատերազմի հանցագործությունների ու փոքրամասնությունների իրավունքների, տվյալ դեպքում՝ ռասայական փոքրամասնությունների, մասին զեկույցներ է հրապարակում, մոնիտորինգներ անում, պարգևներ բաժանում... հլա դեռ վավերացնելը հեչ, ախր դեմ է քվեարկել...
- ԱՄՆ-ն չի վավերացրել «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, բայց բռնության մասին զեկույցներ է հրապարակում, մոնիտորինգներ անում, պարգևներ բաժանում... և այլն, և այլն, և այլն...;
Արդարությունը պահանջում է նշել, որ միջազգային իրավական բազմաթիվ ակտեր ամերիկյան իշխանությունները չեն վավերացրել մեկ պարզ պատճառով՝ այս երկրում իրոք հարգում են սեփական պարտավորություններն ու սրբորեն կատարում դրանք, իսկ քաղաքացիական հասարակությունն իր հերթին պահապան շան պես հարկադրում է իշխանություններին կատարել սեփական պարտավորությունները... սա հարգանքի ու նախանձի է արժանի... բայց... եթե երկրագնդի հզորագույն պետական իսթեբլիշմենթը վերապահումով է վերաբերվում միջազգային նորմերի հանդեպ պարտավորություններ ստանձնելուն, ինչու է պահանջում ու «դրդում-բրդում» մեր պես մանր-մունր խեղճուկրակ նորելուկ ժողովրդավարություններից օր առաջ վավերացնել դրանք ու հետո էլ մահակն առած հարայ անում, թե հլա մի տեսեք՝ հետևողական չեն, խախտում ու էդպես... սխր սկի լավ չի, հզորագույն ախպերներ... «սիրուն չի, Տարո՛ն» ինչպես ասում են Հայաստանում...
Ինչ վերաբերվում է կրոնական փոքրամասնություններին, ապա էս մի պարագայում միջազգայնորեն ընդունված նորմերի բացակայության պայմաններում (չհաշված խղճի ազատության հարցերին վերաբերվող ընդհանուր սահմանումներն այլ ակտերում) ԱՄՆ-ն 1998 թվականին ինքն է մոգոնել «միջազգային» նորմ մը` International Religious Freedom Act, որպես սեփական արտաքին քաղաքականության գործիք: ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված այս ակտը, բնականաբար, որևէ իրավական ուժ չունի այլ երկրների համար, և, կրկին՝ բնականաբար, չէր կարող վավերացվել, ասենք՝ Հայաստանի կողմից: Այն մահակ մըն է հայաստանցիներու գլխին միայն ու պլծ... բայց արի ու տես, որ հայրենի մի քանի յանի թե «իրավապաշտպաններ», էս մահակի տարեկան զեկույցները՝ կոնկրետ երկրների գլխին խփող մահակները, որոնք մշակվել են հենց իրենց մասնակցությամբ, սարքում են դրոշ ու վազում առաջ... մի ուզում ես, թե հարց տաս. «հոպար (մորքուր), դու հիմա ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակից ե՞ս, թե ՀՀ քաղաքացի-իրավապաշտպան»... եսիմ է...
Վերջում, սանկ առաջարկ մը պիտի անեմ. առաջարկում եմ ՀՀ արտգործնախարարությանը. մշակել և հրապարակել մի շարք զեկույցներ, այդ թվում՝
1. Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց 2013/ԱՄՆ
2. Կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային զեկույց 2013/ԱՄՆ
3. Կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման մասին միջազգային զեկույց 2013/ԱՄՆ
Խոստանում եմ հայաստանյան արտաքին գործերի գերատեսչության աջակցել սույն զեկույցների մշակման, մարդու իրավունքների ոտնահարումների մասին ամերիկյան հասարակությանն իրազեկելու և միջազգային ատյաններում ամերիկյան ժողովրդի ազատությունների ու իրավունքների խնդիրները բարձրաձայնելու գործում...
Նյութի աղբյուր՝ http://umood.livejournal.com/15206.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել