Արևմուտքը միլիոնավոր դոլարների և զինամթերքի օգնուցյուն ցույց տվեց Սիրիայի ընդիմությանը: Կանաչ լույս տվեց Թուրքիային, որպեսզի գործի Սիրիայում:
Այդ ամենը նպաստեց նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման ստեղծմանը Իրաքում:
Այս կազմավորումն է, որ Իրաքում ոչնչացնում է ազգային փոքրամասնություններին և տարածքներ գրավում` նոր պետություն ստեղծելու համար:
Քրդական զինված ջոկատները ազգային փոքրամասնություններին անպաշտպան և առանց զենք թողնել հեռանալով հնարավորություն տվեցի ահաբեկիչներին ջարդ կազմակերպել, չհանդիպելով դիմադրության:
Այսօր էլ հեռուստացույցով լսում եմ, որ Եվրոպայի ղեկավարները որոշել են զինել քրդերին, քանի որ միայն նրանք կարող են կանգնացնել այդ ահաբեկիչ մարդասպաններին:
Ստացվում է, որ Արևմուտքը եզդիներին կոտորող «Իսլամական հանրապետություն» կազմավորման անուղակի ստեղծողն ու հովանավորն է: Հիմա էլ ուզում է ֆինանսավորել քրդերին, ովքեր դեմ չեն, որ այդ տարածքները «մաքրվի» ազգային փոքրամասնություններից, քանի որ իրենք այդտեղ պլանավորել են իրենց պետությունը ստեղծել:
Եթե Եվրոպան չի ուզում, որ Իրաքում ցեղասպանություն իրականացվի, ապա նախ և առաջ թող դադարեցրնի ֆինանսավորել սիրիական ընդիմությանը, երկրորդ` Թուրքիայի ականջները քաշի, երորդն էլ` եզդիներին զինի, այլ ոչ թե քրդերին:
Հուշագրավ է այն, որ հայերի ջարդին էլ էին մասնակից թուրքերն ու քրդերը: Այն Ժամանակ էլ թուրքերը իրենց համար, իսկ քրդերը իրենց համար էին տարածքներ «մաքրում» հայերից, իսկ գերտերություններն էլ իրենց գեոքաղաքական խաղերի մեջ էին:
Այս ամենից կարելի է միայն մեկ եզրակացություն անել, որ իրականում ոչինչ էլ չի փոխվել:
Մենք էլ եթե հույսներս օտարի վրա դրեցինք, ապա մեզ էլ ավելի դաժան ճակատագիր է սպասվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/735221406549217
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել