Ես այս իմ բլոգը գրելով ուզում եմ, որ բոլորը իրենց հայացքը հետ գցելով տեսնեն թե ինչպիսի հիանալի կարերա է անցկացրել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը:

Զիդանը ծնվել է Ֆրասիայի Մարսել քաաղքում 1972թ. Հունիսի 23-ին:Ես համակրում էի Զիդանին դեռ 2002 թվականի աշխարհի առաջնությունից, որում նա վնասվածքի պատճառով մի քանի խաղ բաց թողեց:Զիզուն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1982 թվականին, երբ նա ընդամենը 10 տարեկան էր:Նա խաղում էր Սեն-Անրի թիմում, որտեղից նա 1983 թվականին տեղափոխվում է Սետեմ-լե-վալլոն մանկապատանեկան ակումբը:Այստեղ նա անցկացնում է 4 տարի և 1988թ. Տեղափոխվում է ֆրանսիական Կան ակումբը:Եվ հենց այստեղից ել սկսվում է Զիդանի մեծ ֆուտբոլային կարիերան:Զիզուն Կանում անցկացնելով 61 խաղ, խփում է 6 գնդակ:Երբ Զիզուն ընդամենը 20 տարեկան էր տեղափոխվում է ֆրանսիական հզոր մի ֆուտբոլային ակումբ: Խոսքս Բորդոյի մասին է:Նա այնտեղ անցկացնում է 139 խաղ, խփելով 28 գնդակ:Զիդանով սկսում են հետաքրքրվել շատ հզոր ֆուտբոլային ակումբներ:Բայց բախտը ժպտում է Յուվենթուսին նա 1996 թվականին տեղափոխվում է Յուվենթուս:Նա Յուվենթուսի երկրպագուներին պարգևում է շատ երջանիկ պահեր:Յուվենթուսում նա խաղալով 151 խաղ, խփում է 24 գնդակ և կատարում բազմաթիվ գոլային փոխանցումներ:29 տարեկան հասակում Զիդանը գերում է այնպիսի ֆուտբոլային ակումբի` ինչպիսին Ռեալն է:Չնայած Յուվենթուսը չեր ուզում վաճառել իր գերաստղին, սակայն Ռեալին հաջողվում է իրականացնել այս գործարքը:Եվ այս գործարքը մինչև վերջերս էլ համարվում էր ամենաթանկը աշխարհում:Գործարքի գինը կազմում էր 75 մլն եվրո:Զիդանը Ռեալում կրում է 5 համարի մարզաշապիկը:Նա Ռեալում անցկացրած 161 խաղից խփում է 37 գնդակ:Նա միանգամից դառնում է Ռեալի 6 առաջատարներից մեկը:Խոսքս վերաբերում է Զիդան,Ֆիգու,Դե Լիմա ռոնալդո,Բեքհեմ,Կառլոս, Ռաուլ վեցնյակին:2001-2002 թվականներին Զիդանը օգնում է Ռեալին դառնալ ՉԼ-ի չեմպիոն, որտեղ նա խփում է հաղթական գնդակը հաշիվը դարձնելով 2-1 հօգուտ «արքայական» ակումբի: Այդ գնդակը, որը Զիդանը խփեց Բայերի դարպասը դասվում է Զիդանի լավագույն գոլերի շարքին:Եվ վերջապես Զիդանը Ռեալի հետ հաղթում է նաև Իսպանիայի առաջնությունում 2002-2003 թվականներին:Զիզուն Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է և աշխարհի և եվրոպայի չեմպիոն:Զիդանը իր կարերան ավարտում է 2006 թ. աշխարհի առաջնությունից հետո, որտեղ նա Ֆրանսիայի հետ հասնում է մինչև եզրափակիչ, սակայն ցավոք սրտի այնտեղ զիջում է, ոչ այնքան գեղեցիկ խաղ ցույց տվող Իտալիայի հավաքականին:

Իմ կարծիքով Զիդանը բոլորի սրտերում մանցել է ու կմնա հավերժ իր համեստությամբ ու գեղեցիկ խաղով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել