Մի հատ հնացած թեզ կա, թե Վրաստանի սևծովյան ափին հանգստանալն ավելի էժան է, քան, ասենք, Սևանի ափին: Այս տարի բացարձակապես համոզվեցինք, որ այդպես չէ: Քոբուլեթիում գների բարձրացման համահունչ չէր բարձրացել որակը, ընդհակառակը, այնքան տհաճ էր, որ նախատեսված ծովափնյա հանգիստը փոխարինեցինք հանգիստով Համշենյաց աշխարհում (այսինքն` Համշենից անցել էինք Բաթում, բայց կրկին հետ վերադարձանք Համշեն` փոխելով մեր պլանները): Համեմատելու համար` ամռանը Սևանի ափի ռեստորանատիպ կառույցներից մեկում, որը բավական մեծ ժողովրդականություն է վայելում, կուշտ հաց ուտելու համար 3 հոգով վճարեցինք ընդամենը 5000 դրամ գումար, մինչդեռ Քոբուլեթիում նմանատիպ ճաշը (անգամ որոշ կրճատումներով) 4 հոգու համար արժեցավ շուրջ 12000 դրամ: Նույնը ավտոմեքենայի համար գազը: Զգալի ավելի թանկ էր, քան Հայաստանում, իսկ մեկ լիցքավորումը 60-70 կմ ավելի քիչ էր բավականացնում, քան մեզ մոտ լցնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել