Life.panorama.am-ը գրում է.
Անցնող շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը եղել է կայուն, թեև, այդուհանդերձ, գրանցվել են զինադադարի ռեժիմի խախտումներ: Այս մասինLife.panorama.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Խախտումներ կային, բայց դա որևէ ձևով համեմատելի չէ մինչ Սոչի հանդիպումն ունեցած թեժ պահի լարվածության հետ: Եթե մինչ այդ, օրական մինչև 600 անգամ հրադադարի ռեժիմի խախտում էր գրանցվում, այս շաբաթվա ընթացքում 30-40 խախտում է եղել, իսկ երեկ էլ գրանցվել է մոտ 65 խախտում: Դինամիկան ակնհայտ է»,-ասաց Դավիթ Բաբայանն՝ ընդգծելով, որ կարող ենք ասել նախագահների հանդիպումը արդյունք տվեց, դրանից հետո լարվածության կտրուկ կրճատում նկատվեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/08/16/davit-babayan/206451
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



