putinGalaTV.am-ը գրում է.

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, ով Պետդումայի պատգամավորների հետ հինգշաբթի ժամանել էր բռնազավթված Ղրիմ, սպասում էին ծրագրված խոսքի: Այդ ելույթը եղավ այն ժամանակ, երբ Պուտինը մի շարք կարեւոր որոշումներ ընդունելու շեմին է կանգնած: Կլինի՞ հետագա աջակցություն աշխարհազորայիններին Ուկրաինայի արեւելքում, թե՞ Մոսկվան կթողնի նրանց: Բացառված չէ նույնիսկ բացահայտ ռազմական ներխուժումն Ուկրաինա, ինչը երկար ժամանակ պնդում է ռուսական էլիտայի առավել արմատական ​​հատվածը: Արդյոք Ռուսաստանը երես կթեքի Արեւմուտքից պատժամիջոցներից հետո, եւ եթե այո, զարգացման ի՞նչ ճանապարհով այն պետք է գնա»,- գրում է Die Welt-ի մշտական հեղինակ Յուլիա Սմիրնովան: «Քաղաքական համակարգում, որի բոլոր կարեւոր որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից, բոլոր հայացքները կենտրոնացած են հենց այդ մարդու վրա»: Դա այդպես է եւ Պուտինի դեպքում:

«Սակայն նա չցանկացավ կամ չկարողացավ տալ այս հարցերի պատասխանները, քանի որ յուրաքանչյուր տարբերակ կրում է որոշակի ռիսկեր նրա համար: Կրեմլի տերն անսպասելիորեն հրաժարվեց ԶԼՄ-ներում լայնածավալ բեմադրության իր մասնակցությունից. Յալթայում պատգամավորների հետ Պուտինի հանդիպման ուղիղ հեռարձակումը հետաձգվեց»,- պատմում է լրագրողուհին:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել