2010 թվականի սեպտեմբերի 22-ին ամերիկացի գնդապետ Դուգլաս Հ. Վիլոքը ստանձնեց ՆԱՍԱ-ի 25 անդամից բաղկացած էքսպեդիցիա առաջնորդումը՝ դառնալով  միջազգային խոշորագույն տիեզերակայանի հրամանատարը:  Իր աշխատանքի ընթացքում էքսպեդիցիայի անդամները չէին զլանում ժամանակ հատկացնել իրենց տեսած ցնցող կադրերը ֆիքսելու համար: Այժմ ներկայացնում ենք այն բացառիկ գործերը, որոնք ISS թիմը ստեղծել է: Կարծում եմ կգնահատեք: )  

 

1. Առա՛ջ «Դիսքավերի»

5197443918 dfc0ec94b3 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]2007 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 11:40 (GMT -5:00) կայացավ Դիսքավերի տիեզերանավով առաջին թռիչքը դեպի տիեզերք: Դիսքավերին ապշեցուցիչ տիեզերանավ էր, ցավոք, որ դա նրա վերջին թռիչքն էր: Ես անհամբեր սպասում էի նրա վերադարձին,  որը լինելու էր նոյեմբերին (23/10/2010), մտնեի նրա սրահը:

Լուսանկարիչ՝ Լարի Տաներ

 

2. Փայլուն Երկիր մոլորակ

5197443986 d131538678 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Սա այն պահն է, երբ ծագող արևը ցրում է մեր ածելիի պես բարակ մթնոլորտը, որպեսզի ծածկի Տիեզերակայանը կապույտ լույսով:  Երբ տեսնում ես այս պատկերը, սիրտդ ճմլվում է,  հոգիդ սկսում է երգել (07/11/2012):

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

3. ՆԱՍԱ-ի տիեզերագնաց՝ Դուգլաս Հ. Վիլոք

jsc2010e132513 Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]

 

4. Ժուան դե Նովա կղզի

5196843603 822b7e3493 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]

Մոզամբիկի նեղուցում, Մադագասկարի և Աֆրիկա մայրցամաքի միջև տեղակայված է այս չքնաղ կղզին: Երկնքից այն դրախտ է թվում: (15/11/2012):

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

5. Ավրորա Բորեալիս

5196972891 ff78a23ff2 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]5. Ավրորա Բորեալիս

Հենց այսպիսին է գիշերային Եվրոպան տիեզերքից: Նկարում անգլիական նեղուցը բավական մաքուր է երևում, ցնցող է նաև լույսերի քաղաք Փարիզը: Արևմտյան Անգլիան և Լոնդոնը մի փոքր մառախլապատ են: Մեծ և փոքր քաղաքների լույսերը հեռավոր և մութ տիեզերքից ցնցող տպավորություն են թողնում: Ես անպայման կարոտելու եմ մեր չքնաղ Երկրի այս պատկերը: (11/08/2010):   

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

6. Lուսինը ISS-ի դիտակետից

 5196845631 49cc500592 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]«Թռցրեք ինձ լուսին... Թույլ տվեք պարել աստղերի մեջ...» Հույսով եմ երբեք չենք կորձնի մեր հետաքրքրասիրությունը՝ կիրքը, որ տանում է մեզ փնտրելու և հայտնագործելու, ու թողելու մեր երեխաներին արժանի գիտական ժառանգություն: Գիտեմ մենք կնավարկենք և դուրս կգանք մի օր: Դա կլինի մի փառավոր օր (22/08/2012)...

Լուսանկարիչ՝ Վիլոք


7. Պրոգրեսս-37, Բահամյան կղզիների վրայով

 5196845579 967cfeca08 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Մեր մոլորակի բոլոր փառավոր անկյուններից քչերը կարող են մրցել Բահամյան հիանալի գույների հետ: Ահա մենք տեսնում ենք Պրոգրես -37 տիեզերագնացի ներքևում Բահամյան կղզիները: Չքնաղ աշխարհ (22/08/2012):

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

8. Տիեզերագանցն աշխատում է ISS տիեզերանավից դուրս

5196845503 c1d6f4c2c6 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Ճամփորդելով ժամում 17500 մղոն (մոտ 26000 կմ) արագությամբ (5 մղոն վարկյանում), մենք պտտվում էինք երկրի շուրջ 90 րոպեի ընթացքում, տեսնելով արևածագն ու մայրամուտը ամեն 45 րոպեն մեկ: Այսպիսով մեր ճանապարհի կեսը անցնում է լիակատար մթության միջով: Պաշտպանական գլխարկի լույսերը շատ կարևոր են աշխատանքի ժամանակ: Այստեղ ես կամրջի լծակը պատրաստ եմ պահել իմ գլխավոր առաջադրանքի «M3 ammonia միացուցիչի» համար:

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

9. ISS տիեզերագնացի արևային վահանակները. Երկրագունդը հետին պլանում

5196845451 734cd52165 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Ամեն վայրկյան ես պատուհանից նայում եմ իմ գեղեցիկ երկրագնդին և  հոսգիս երգում է: «Ես տեսնում եմ երկինքը կապույտ, և ամպերը սպիտակ... լույսը օրհնում է օրը...» (29/06/2010): 

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

10. Արշալույս

5197445636 ee1ba96c09 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Եվս մեկ ցնցող Արևածագ: Օրվա ընթացքում 16 այսպիսի տեսարան ենք տեսնում ուղեծրում, որոնցից յուրաքանչյուրը թանկագին պահ է: Այդ գեղեցիկ բարակ կապույտ լույսը մեր տիեզերական տունն այնքան յուրահատուկ է դարձնում, որ վայելում ես երկրագնդից դուրս անցկացրածդ ամեն վայրկյանը: (21/6/2010):  

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

11. Կորալյան կղզին Խաղաղ օվկիանոսի հարավում

5196845273 2f7caed03f b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Գեղեցիկ Կորալյան կղզին Խաղաղ օվկիանոսի հարավում 400մմ տեսապակու միջով: (15/11/2010):

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

12. Կիպրոս

5196845171 208849e58c b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Արևի լույսի գեղեցիկ արտացոլանքը երևում է Միջերկրական ծովից: Տիեզերքից չի երևում որևէ կոնֆլիկտ կամ սահման: Միայն հիասքանչ Կիպրոս կղզու տեսարանը (21/06/2010): 

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

13. Հողմամրրիկ Էռլ

5197445442 b69a8d5da6 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Ատլանտյան օվկիանոսի կենտրոնում սպասվող տպավորիչ արևամուտից մի փոքր շուտ երևաց պտուտաձև Հողմամրրիկ Էռլը: Տիեզերակայանին բաժին հասած արեգակի շողերը և հողմամրրիկ Էռլը հավաքում են էներգիայի վերջին պաշարները մինչև, որ հայտնվեն էկլիպսում (30/08/-2010):

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

14. Այերսի Ժայռը

5197445118 a39a784db2 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Ավստրալիայի հայտնի լեռը: Երբևէ հնարավորություն չեմ ունեցել Ավստրալիա այցելելու, բայց մի փառահեղ օր հույս ունեմ զարմացած կանգնել բնության այս հրաշքի կողքին: (26/10/2010):   

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

15. Անդես լեռը հարավային Ամերիկայում

5197445020 06a28630bf b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Արշալույսը բացվում է  Հարավային Ամերիկայի փառահող Անդես լեռան տարածքում: Ես հաստատ չգիտեյի այս լեռան անունը, բայց սարսափում էի նրա վեհությունից, երբ այն հասնում էր ծագող արևին: Նոր օր՝ ևս մեկ հնարավորություն հպարտ կանգնելու ու վեհություն սփռելու (30/10/2010):

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

16. Նեղոսը և Եգիպտոսը

5197444836 82e29c6c2d b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Սահարայի անապատից հյուսիս գտնվում է հինավուրց մի երկիր իր հզոր պատմությամբ: Նեղոս գետը հոսում է Եգիպտոսի միջով, անցնելով Գիզաի բուրգը, Կարմիր ծովը, Սինայի թերակղզին, Մռեյալ ծովը, Հորդանան գետը: Գալիլեի ծովը երևում է պատկերում, ինչպես նաև Կիպրոս կղզին Միջերկրական ծովում և Հունստանը սկսում են երևալ հորիզոնում (06/09/2010):  

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

17. Գիշերային Նեղոսը և Եգիպտոսը

5197444958 2c91b9ee4c b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Նեղոսի գիշերային տեսարան. հոսելով անապատով հասնում է Միջերկրական ծով: Դելտայում երևում է Կահիրեն: Ինչպիսի հակասություն. Մութ, անմարդաբնակ հյուսիսային Աֆրիկայի և Նեղոս (որը կյանք է պարգևում իր ափամերձ գոտիներին) գետի միջև: Հեռվում... Արևելյան Միջերկրականը գեղեցիկ աշնանային երեկոյի ժամանակ:

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

18. Պրոգրես 39Պ

5196844415 6c895f8e9c b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Մեր «Պրոգրես 39Պ» հեռակառավարվող պարենային տիեզերանավը անցած կիրակի վերջին մոտեցումն էր կատարում տիեզերակայանին կպչելու համար: Այն լի էր ուտելիքով, պետքական մասերով, վառելիքով և այլ անհրաժեշտ պարագաներով: Ամենամեծ նվերը գտնվում էր տոպրակի մեջ՝ մի քանի կապոց թարմ մրգեր և բանջարեղեններ: Ինչպիսի հիանալի նվեր, 3 ամիս խողովակներից և պլաստիկ ամաններից  ուտելուց հետո (15/9/2010):  

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

19. Գմբեթի տեսարանը

5197444646 de4012dee9 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Շաբաթվա վերջում մենք մնաս բարով ասացինք մեր թիմակիցներին՝ Սաշային, Միշաին և Թրեյսիին: Նրանք այժմ վերադարձել են Երկիր Մոլորակ: (26/09/2010):   

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

20. Սոյուզ 23ս-ը Կասպիական ծովի վերևում

5197444580 bb96c62967 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Նա կտանի մեզ հետ դեպի Երկիր մոլորակ, երբ մեր աշխատանքը վերջանա: Արևը բարձրանում էր և նրա արտացոլանքը երևում էր Կասպյան ծովի մակերեսին (26/09/2010):

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

21. Մեծ Կորալյան շղթայի մի մասը

5197444500 13a2f32598 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Գույների տարափ, շարժում, և կարելի է ասել՝ մեր հիասքանչ մոլորակի բնական կտավ: Սա  Ավստրալիաի արևելյան ափի կոռալների մի մասըն է նկարահանված 1200մմ տեսապակու միջոցով: Ես կարծում եմ նույնիսկ մեծ իմպրեսիոնիստը կզարմանար այսպիսի բնական տեսարանից (22/08/2010):  

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

22. Գիշերային Իտալիան

5197444414 4e9fc42dc8 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Պարզ գիշերով Իտալիաի գեղեցկությունը ձգվում է դեպի Միջերկրական ծով: Դուք կարեղ եք տեսնել գեղեցիկ կղզիների լուսավոր ափամեձ տարածքները ինչպիսիք են Կապրին, Սիցիլիան և Մալթան: Նապլես քաղաքը և Վերմոնտ սարը աչքի են զարնում ափամերձ գոտում: Viva Esperia (22/08/2010)

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

23. Պատագոնիայի սառցե շերտերը

5197444274 f855066766 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Հարավային Ամերիկայի հարավային մասերում գտնվում է Պատագոնիա «զարթը»: Ահավասիք գեղեցիկ խորդուբորդ լեռների, հսկայական սառցե շերտերի և բաց ծովի բախումը: Համաձայնեք, որ սա հիսքանչ տեսարան է:

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

24. Գմբեթը դրսից

5197444166 b60e71306c b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Գմբեթը հրաշալի պատորամիկ տեսարան է ապահովում տիեզերանավից Երկիրը դիտելու համար: Ֆյոդոտորն այս նկարը հանել է ռուսական հպման խցի պատուհանից: Ահա և ես գմբեթի ներսում, պատրաստում եմ իմ լուսանկարչական խցիկը ուշ երեկոյան Հողմամրրիկ Էռլի վրայով վերջին անցմանը... Փորձելու ենք որսալ պահը (31/08/2010):  

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

25. Հունաստանը գիշերով

5196843845 cc986e98c7 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Աթենքը վառ փայլում է Միջերկրական ծովի հետ միասին: Շատ կիսաիրական զգացողություն ես ապրում, երբ նայում ես այս հինավուրց և ճոխ հողին տիեզերքից: Այնքան պատմություն և այնքան հուշեր: (04/09/2010):

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

26. Գիշերային Ֆլորիդան

5197573116 aee6e36923 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Ֆլորիդայի թերակղզին և հարավ-արևելյան Միացյալ Նահանգները երեկոյան: Մաքուր աշնանային մի օր, երբ լուսինն արտացոլվում է ջրի մեջ իսկ երկինքը լի է միլլիարդավոր աստղերով (02/11/2010):

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

27. Մերձավոր Արևելքը գիշերով

5196972967 2c9961623a b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Մաքուր աստղային գիշեր Միջերկրական ծովի արևելյան ափին: Հինավուրց հողեր հազարավոր տարիների պատմությամբ՝ սկսած Աթենքից, Հունաստանից և վերջացրած Կահիրեով և Եգիպտսով: Հեքիաթային հողեր, հայտնի քաղաքներ և գայթակղիչ կղզիներ... Աթենքը, Կրետեն, Կիպրոսը, Անկարան, Դամասկոսը, Բեյրութը, Հայֆան, Ամանը, Թելյավիվը, Երուսաղեմը և Կահիրեն սառը նոյեմբերյան գիշերվա մասն են կազմում: Խաղաղություն և զորություն եմ մաղթում դատարկ տիեզերական տարածքից (07/11/2010):

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

28. Մայրամուտ

5196998289 472e663ac4 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Սա հենց այն պահն է, որ նայես բևեռային ամպերին և մեր բարձր բետտա անկյան տակ անմահացնես մայրամուտի շերտերը (25/06/2010):

Լուսանկարիչ՝ Վիլոք

 

29. Թիմը լքում է ISS տիեզերանավը

5197598400 c5457c1c67 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]Շենոնը, ես և Ֆյոդրը հագել էինք մեր սոկոլնորը՝ ճնշում ապահովող կոստյում ռուսական M1M մոդուլի: Մենք մտանք Սոյուզ պարկուճը, որպեսզի կատարենք ճնշման գործընթացը: Բոլոր համակարգերը պատրաստ վիճակում էին: Վայրէջքի հետհաշիվը սկսվել էր: Մեզ համար լույսը վառ կպահեք... Մենք շուտով տանը կլինենք... (20/11/2010)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել