hollande_2996429b1in.am-ը գրում է.

Ֆրանսիան ակնկալում է պահպանել աշխարհի ամենահզոր տնտեսություններից մեկի իր վարկանիշը՝ բարեփոխումների շնորհիվ, որոնք երկրի կառավարությունն իրականացնում է 2012 թվականից: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ֆրանսիան, որն աշխարհում 5-րդ տնտեսական տերությունն է, մտադիր է բարեփոխումների հաշվին, որոնք իրականացնում է, մնալ այդ մակարդակի վրա»,- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պրովանսում դաշնակիցների զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ասել է Օլանդը:

Նախագահը նաև նշել է, որ Ֆրանսիան կշարունակի հետագայում ևս հաստատել իր դերը որպես հիմնական խաղացողներից մեկը համաշխարհային քաղաքական ասպարեզում: «Ֆրանսիան՝ ֆրանսիացի ազգն է, որի հետ հաշվի են նստում աշխարհում, միջազգային ասպարեզում, ազգ, որը ստանձնում է պատասխանատվություն ապահովելու անվտանգությունը Եվրոպայում, ինչպես և անվտանգությունը մոլորակի վրա»,- ասել է նա:

Օլանդի հայտարարությունը հնչել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի պաշտոնական վիճակագրական տվյալների հրապարակման հաջորդ օրը, որոնց համաձայն՝ Ֆրանսիայի ՀՆԱ-ն այդ ընթացքում զրոյական աճ է ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել