Հեղինե-ԲիշարյանAraratnews.am-ը գրում է.

ԱԺ ՕԵԿ խմբակցության  ղեկավար Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով Ագրարային համալսարանում տեղի ունեցած միջադեպին, AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ  համալսարանի ղեկավարության պահվածքը իր համար անհասկանալի է, քանի որ տարածքի սեփականատերերի մասին կան անհրաժեշտ փաստաթղթերը. «2005 թվականից  տարածքը պատկանել է մեզ, իսկ 2008 թվականին  տրվել է սեփականության վկայական և այդ ամբողջ փաստաթղթերը օրինական են: Հիմա եթե խնդիր կա, ապա թող դիմեն համապատասխան մարմիններին կամ սպասեն դատարանի որոշմանը: Չի կարելի մի ամբողջ կոլեկտիվով դիմել  անօրինական քայլերի»,-ասաց տիկին Բիշարյանը՝ մեզ հետ զրույցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել