Մեր հայրենակից Արթուր Աբրահամը վայրկյաններ առաջ պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Ռոբերտ Շտիգլիցին և վերադարձրեց WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը` իր մարզական կարիերայում տոնելով 35-րդ հաղթանակը:

Մենամարտից անմիջապես հետ Արթուրը ռինգում հայտարարեց, որ հպարտանում է, որ հայ է.

«Շատ հպարտ եմ, որ հայ եմ: Կապ չունի, թե մենք որտեղ ենք ապրում: Մենք մեզ միշտ հայ ենք ասում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել