Lurer.com-ը գրում է.
Հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում օգոստոսի 15-ին` ժամը 02.45-ին, հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993թ. ծնված Լևոն Կ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կոմիտասի շուկայի մոտ` հարված ստանալու հետևանքով:
Պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Կոմիտասի շուկայի հարակից գետնանցումում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Էմին Ա.-ի դեմքին ձեռքով երեք անգամ հարվածել և մարմնական վնասվածք պատճառել է ոմն Արման: Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմանը 1987թ. ծնված Արամ Գ.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=153292&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



