Galatv.am-ը գրում է.
ՌԼԴԿ խմբակցությունը Պետդումայում օրինագիծ է մշակում, որով արգելելու է Ռուսաստանից որբ երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որոնք աջակցել են ՌԴ հանդեպ պատժամիջոցներին:
Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում կատարելով խմբակցության անդամ Ռոման Խուդյակովին:
«Մենք ինքներս ի վիճակի ենք դաստիարակելու նրանց: Արևմուտքում երեխաները ենթարկվում են իրենց որդեգիրների հանցավոր արարքներին, և այդ դեպքում մենք ոչինչ չենք կարող անել»,- հայտնել է պատգամավորը: Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները միայն պարտավոր են «ըստ արժանվույնս» վճարել ընտանիքներին, որոնք իրենց վրա են վերցնում որբ երեխաների դաստիարակությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/international/usastanum-arajarkel-en-argelel-patjhamijocnerin-ajakcogh-erkrneri-qaghaqacinerin-ic-erexaner-ordegrel/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել