«Երբ ես երիտասարդ էի, սիրում էի նավակ քշել». Ես փոքրիկ նավակ ունեի: Միայնակ ուղևորվում էի լողալու լճում և ժամերով կարող էի մնալ այնտեղ:
Մի անգամ նստած էի փակ աչքերով ու մեդիտացիա էի անում: Սքանչելի գիշեր էր: Ինչ-որ դատարկ նավակ լողում էր հոսանքով ու խփվեց իմ նավակին: Իմ ներսում զայրույթի ալիք բարձրացավ:
Ես բացեցի աչքերս և պատրաստվում էի պարսավել ինձ անհանգստացնող մարդուն, բայց տեսա, որ նավակը դատարկ է: Իմ զայրույթը շարժվելու տեղ չուներ: Ես ում վրա թափեի այն: Ինձ ոչինչ չէր մնում անելու, քան նորից աչքերս փակել ու իմ զայրույթին հետևել: Այն պահին, երբ ես տեսա այն, ես առաջին քայլը կատարեցի իմ Ուղու վրա:
Այդ խաղաղ գիշերը ես մոտեցա իմ ներսում գտնվող կենտրոնին: Դատարկ նավակն իմ ուսուցիչը դարձավ: Այդ ժամանակից ի վեր, երբ որևէ մեկը փորձում էր նեղացնել ինձ և իմ մեջ բարձրացնում էր զայրույթը, ես ծիծաղում էի ու ասում. «Այս նավակը նույնպես դատարկ է»:
«Ես փակում էի աչքերս և ուղևորվում իմ ներսը»:

Լին-Չին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել