ՕԵԿ-ի ու Ագրարային համալսարանի վեճը մի կողմ թողնելով` ուզում եմ անդրադառնալ երեկ տեղի ունեցածին: Լայն քննարկման առարկա է դարձել այն, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի որդին հայհոյել է գրեթե տիկին Բիշարյանի վրա ցանկապատը շուռ տվող մարդկանց: Տո շատ էլ լավ է արել, այստեղ ոչ մի սկանդալ էլ չկա: Ո՞ւմ մոր վրա ցանկապատ փորձեն շուռ տալ, որ իրեն ադեկվատ դրսևորի, ավելին` էլի լավ են «պրծել», որ միայն հայհոյել է, թեպետ կարող է և չի էլ հայհոյել, այլ ուղղակի մի քանիսին իրենց տեղն է հիշեցրել: Այստեղ հարցն այն չէ, որ ով ում որդին է կամ ով ինչ պաշտոն է զբաղեցնում, այլ այն, որ հայուհու վրա, իրենց մոր տարիքի կնոջ վրա մեր օրերում ցանկապատ են շուռ տալիս, բա հիմա չհայհոյեր, ի՞նչ աներ...
Հ.Գ. - Մարդիկ, գոնե ժամանակ առ ժամանակ մի կաշկանդեք ձեզ ձեր կուսակցական պատկանելությամբ և տեղի ունեցածները գնահատեք այնպես, ինչպես կա իրականում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/707942009279434
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել