Հրանտ Դինքի սպանությւոնից հետո Ստամբուլի փողոցները հեղեղվեցին այդ նողկալի արարքը դատապարտող հարյուր հազարավոր թուրքերով եւ Թուրքիայի այլ ազգերը ներկայացնող քաղաքացիներով, ովքեր պարզել էին «Ես Դինքն եմ» եւ «Ես հայ եմ» ցուցապաստառներ: Արդյո՞ք Հայաստանի քաղաքացիական հասարակությունը Թուրքիայի քաղհասարակության չափ հասուն կլինի եւ մենք Երեւանի փողոցներում շուտով կտեսնենք հազարավոր հայերի, ովքեր ի նշան Հս. Իրաքում եզդիների ցեղասպանության դեմ բողոքի եւ մեր եզդի եղբայրների հետ համերաշխության պարզած կլինեն «Մենք Շանգալն ենք» եւ «Ես եզդի եմ» պաստառներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10152324051197199?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել