10617732_547621975366414_1378444231_nGalaTV.am-ը գրում է.

«Գլխատելը հերոսություն չէ: Ընդհանրապես, վերջին շրջանում հերոսությունը շատ նորաձեւ տերմին է դարձել: Ես հերոս չեմ համարում Ռամիլ Սաֆարովին, իրականում, ես հերոս չեմ համարում նաեւ Մուբարիզ Իբրահիմովին, քանի որ նա խախտել է կարգուկանոնը եւ զորամասը դրել է վտանգի տակ»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Oxu.Az-ը, İnterpress.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, ադրբեջանական «Գորշ գայլ» վաշտի հրամանատար Նուրեդդին Խոջան: Վերջինս հետաքրքիր մանրամասներ է հաղորդում հայերի ուժեղ կամքի,  ադրբեջանցի «կեղծ հերոսների», իշխանական վերնախավում եւ ադրբեջանական բանակում տիրող արատավոր բարքերի, զինվորների հուսալքության պատճառների մասին:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

Դուք տեղեկացվա՞ծ եք, որ պատերազմի մասնակից Իբադ Հուսեյնովը պայքար է մղում  «ազգային հերոսի» կոչում ստանալու համար:

- Նա անխիղճ մարդ է, որը ցանկանում է «ազգային հերոսի» կոչում ստանալ: Եթե պարտված բանակի ողջ մնացած մարդը ցանկանում է ստանալ այդ կոչումը, ուրեմն, կամ նրա գլուխը չի աշխատում, կամ նա խիղճ չունի: Նրա եղբայրը 20 տարի գործադիր իշխանության ղեկավարն է, նա մեծ փողեր ունի եւ ցանկանում է նրան հերոս հռչակել: Մի թե՞ պարտված բանակը կարող է ողջ հերոս ունենալ:  Ընդունենք, թե դու մի մարդու գլուխ ես կտրել: Եվ ինչ՞: Ամոթ չես՞ զգում, երբ նայում ես հայելու մեջ: Գիտակցում՞ ես դու արդյոք, որ  քո գործողությունները հերոսություն չեն: Հերոսությունը կլիներ այն դեպքում, եթե դու չփախչեիր Խոջավենդից, այլ զոհվեիր այնտեղ:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել