Երեկ մանկական երկաթուղի ենք գնացել: Երեկոյան: Վերջում տխրեցի այդ մութ ձորի գնացքից:
Մեր ներկան նման է այդ գնացքին` հին, 75 տարվա, փոքր, անհարմար նստարաններով, ուղղակի արտաքինից թարմ ներկված: Այո, այնպես, ինչպես ծաղիկներով ու նկարներով փորձում են թաքցնել մեր քաղաքում փլվող շենքերը և փողոցները:
Այդ գնացքը գնում է առաջ ու հետ գալիս, նորից է գնում առաջ ու հետ է գալիս: Իբր թե ճանապարհ է գնում: Իբր թե մարդկանց ինչ-որ տեղ է տեղափոխում: Իբր թե մենք երկաթգիծ ունենք` կապված գոնե մեր հարևանների հետ:
Սխալ գնացք է դա:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arthurghazaryan73/posts/425428187503009
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



