Ռազմիկ Ամյանը դիրքր է գնացել, ինչի մասին հայտարարել է նրա պրոդյուսերը ու մի քանի կայք հրապարակել ա այդ լուրը: Ու միանգամից առաջ եկավ քննադատների բանակը, ովքեր քիչ ա մնում վիրտուալ տիրույթում Ռազմիկ Ամյանին խաչել: Տեսեք-տեսեք, իրենք (որպես կանոն ֆեյքեր են) դա չեն հավանել ու դիտարկում են որպես պոպուլիզմ ու փիառ քայլ:
Ժողովուրդ ջան, դուք հո աննորմալ չե՞ք: մարդը իրոք լավ բան ա անում ու ոչ մի քլնգելու պահ չկա: Դա լրիվ նորմալ պրակտիկա է, որբ պատերազմական ակմ լարված իրավիճակում հայտնիները այցելու են զինծառայողներին, որպեսզի քաջալերեն նրանց: Դա անում էին ԱՀյերանական պատերազմի տարիներին, դա անում էին Վիետնամում, դա անում էին Աֆղանստանում, դա անում էին Իրաքում, դաանում էին նույն Արցախյան ազատամարտի տարիներին...
Եվ ամենևին պարտադիր չէ, որ աստղը՝ դիրքեր գնալով, նաև պոստ պահի ու թուրք խփի: Իրա ֆունցիան իր ներկայությամբ ու գուցե ինչ որ շոու-ծրագրով զինվորներին հաճելի պահեր պարգևելն է, ոչ թե զինվոր դառնալը: Ու փոխանակ քաջալերենք Ռազմիկին, գովանք, որ մեր աստեղրից նա առաջինն է նման քայլ արել, այնօպես անենք, որ այլ աստղերն էլ հետևեն նրա օրինակին, իսկ զինվորներին այցելելը դարձնեն մասսայական կուլտուրա, դրած հարձակվել ենք խեղճ տղու վրա:
Հա, ու վերջում կուզենայի իմանալ, թե էդ քննադատներից քանիսն ա մատը մատին տվել ու գոնե փորձել Ռազմիկի պես առաջին գիծ գնալ ու զինվորներին նեցուկ կանգնել: