Հայություն ջան, ես մի պարզ բան եմ հասկացել, որ կան ոչնչություններ, որոնց համար կարևոր չէ, թե ինչպես են խոսում իրենց մասին, միայն թե խոսեն.. ի դեպ, այս կարգի ոչնչություններին նույնիսկ դուրեկան են իրենց հասցեին ուղղված «վատ» խոսքերը: Նրանց հատկապես հաճույք է պատճառում, երբ այդ «վատ» խոսքերի հեղինակները ազգայնականներ են, կամ պարզապես հայ մարդիկ:Բնականաբար՝ նրանք այդ «վատ» խոսքերին արժանանալու համար ջանք ու եռանդ չեն խնայում՝ նպատակին հասնելու միջոց ընտրելով հայրենիքին ու հայրենասերներին ամեն տեսակ թույնառատ արտահայտություններ անելը… Ուստի, եկեք մտածենք, արժե՞ պատասխանել ամեն ոչնչությանը, արժե՞ ամեն անգամ ոչնչությանը հիշեցնել , որ նա ոչնչություն է…. չէ՜: Ամենևին էլ չարժե: Քանզի ոչնչությունը շատ լավ գիտի, որ ոչնչություն է, այլապես օրը մի ոչնչություն չէր բարբառի: Սա կլինի իմ վերջին գրառումը, որը կպատմի «ոչնչությունների» մասին (հուսով եմ վերջինը): Կոչ եմ անում բոլորիդ, եկեք պարզապես բանի տեղ չդնենք ոչ մի սադրանքի, չմեկնաբանենք ոչ մի ոչնչության գրառումը… Դա կլինի նրանց դեմ պայքարի ամենալավ միջոցը.. ի վերջո, մի մոռացեք Հերոստրատին մոռացեք ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ..
Հ.Գ.՝
Ես եմ,
Հայ եմ,
Հպարտ եմ:
Անունս աստվածածնունդ է,
Երկիրս՝ արարչատեղի:
Հայ եմ:
Գետերիս կարոտին,
Ժայռերիս վեհությանը,
Լեռներիս սրբությանը,
Պապերիս երդմանը
Տեր եմ..
Ես եմ,
Հայ եմ,
ՀՊԱՐՏ ԵՄ:
ՀԳ. ՀԳ. գրառումս եզակի մի ոչնչության չի վերաբերվում, վերաբերվում է բոլոր անհայրենիք ոչնչություններին.. իսկ խնդրանքս ուղղված է բոլոր ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ:
ՀԳ.ՀԳ.ՀԳ.. գրառումս հակասութություն մի ընդունեք խնդրանքիս.. հուսով եմ սա իմ վերջին գրառումն է , որը անդրադառնում է ոչնչություններին..
4x Հ.Գ. ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ…