«Ե՞ս Yes!»-ը մեկ անգամ արդեն անդրադարձել էբռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ու հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի հնարավոր սիրային կապին:
Արթուր Աբրահամն ասել էր, որ իրենք պարզապես լավ ընկերներ են՝ զերծ մնալով ավելորդ մեկնաբանություներից, իսկ Գոհար Գասպարյանը կտրականապես հրաժարվել էր մեկնաբանություններ տալ այս թեմայով: Վերջերս խոսակցությունները կրկին թեժացել են, պատճառը Գոհար Գասպարյանի ֆեյսբուքյան էջն է:
Նրա էջի 5000-ից ավելի ընկերներն ու մոտ 1500 բաժանորդները հետևում են, ինչ բուռն է Գոհարն արձագանքում բռնցքամարտիկի նորություններին ու հաջողություններին:
Հաղորդավարուհին 2 ալբոմ ունի նվիրված Արթուր Աբրահամին՝ «Arthur is the best» և «Arthur Abraham in Brusove university» անուններով: Գոհարի պրոֆիլի նկարում էլ է Արթուր Աբրահամը, իսկ պատը հեղեղված է նրա մասին նորություններով:)

Մենք կրկին կապ հաստատեցինք հաղորդավարուհու հետ՝ լուրը ճշտելու. «Ես չեմ սիրում խոսել անձնականիս մասին և այդ թեմայով ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց Գոհարը:
Նշենք, որ ապրիլին, երբ Արթուրը Երևանում էր, չհերքեց այն լուրերը, որ ընտրյալ ունի, ով հայուհի է, սակայն գաղտնի պահեց սիրելիի ով լինելը:
Ընթերցողների հետաքրքրասիրությանն արձագանքեց Ամալյա Հովհաննիսյանը
Նյութը Esyes.am-ից



